Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հարեւանությամբ. Բանակցում են առեւտրականներն ու ոստիկանները

Հուլիս 13,2013 11:04

Արդեն երկու ժամ է՝ Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան փողոցում՝ Դինամո մարզահամալիրի դիմաց մոտ 250-ից ավելի բացօթյա առեւտրով զբաղվողների եւ ոստիկանների միջեւ բանավեճ է:

 

Նշված վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ոստիկանները պահանջում են, որպեսզի հնոտի իրերի առեւտրով զբաղվող քաղաքացիները ազատեն նշված տարածքը, սակայն քաղաքացիները հայտնում են, որ իրենք արդեն երկար ժամանակ է ամեն շաբաթ ե կիրակի օրերին նշված հատվածում զբաղվում են առեւտրով եւ դրա մասին տեղյակ են քաղաքային իշխանությունները, ովքեր թույլատրել են նրանց: Հարցի շուրջ բանակցում են Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Քաղաքացիները հայտնում են, որ նախկինում իրենք նույն գործողությունները կատարել են Վերնիսաժի մոտ՝ կառավարական թիվ 3 մասնաշենքի դիմաց, եւ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հանդիպելով մարդկանց, խոստացել է, որ իրենց ավելի բարեկարգ տեղեր է հատկացնելու, իսկ այդ տարածքը բարեկարգվելու եւ կանաչապատվելու է: Սակայն նախկին քաղաքապետի խոստումները չեն կատարվել: Առեւտրով զբաղվող շատ մարդիկ օրվա վերջում նույնիսկ գումար չեն ունենում, որպեսզի վերադառնան տուն, քանի որ առետուրը այստեղ այնպես չի եռում: Ժողովուրդը հայտնում է, որ հարցը եթե լուծում չստանա եւ իրենց տեղ չհատկացվի, ապա դիմելու են կամ հանրապետության նախագահին կամ դեպատատներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Չեմ կարծում, թե մեծ բացահայտում կանեմ այս փոքր մեկնաբանությամբ, բայց չեմ կարող չասել իմ կարծիքը: Իշխանություններն ուզում են մայրաքաղաքին “եվրոպական” “իմիջ” տալ: “Իմիջը” ոչ թե ճարտարապետական կառույցներն են ու քաղաքի արտաքին տեսքը (ինչ խոսք դրանք ել են իրենց դերը խաղում), այլ առաջին հերթին ժողովուրդն է ստեղծում: Ինչ ասել կուզե` երբ Եվրոպայում որևե բան արգելում են, հավտացեք, “իմիջը” չէ, որ նրանց անհանգստացնում է առաջին հերթին, այլ քաղաքացիների բարեկեցությունը: Եթե մարդուն արգելում ես զբաղվել օրինական, նշանակություն չունի մեծ թե փոքր, բիզնեսով, որը նրա հանապազորյա հացն է, դու որպես իշխանություն, նախ տուր այդ մարդուն ալտերնատիվ վաստակի հնարավորություն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031