Հուլիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգեր են ստացվել բնակիչների նկատած օձերի վերաբերյալ:
Նախարարությունը տեղեկացնում է, որ օձեր են նկատվել Երեանի Ներքին Չարբախի 9-րդ փողոցի վերջնամասում՝ թիվ 735 հողոտարածքում, Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 3բ շենքի խորդանոցում: Ահազանգերի վայրեր է մեկնել փրկարարական ջոկատը:
Ուսումնասիրության արդյունքում` նշված հասցեում օձ չի հայտնաբերվել:
Փրկարարներն օձ են հայտնաբերել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի թիվ 22 տան ավտոտնակում: Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Կարդացեք նաև
Իսկ Երեւանի մեկ այլ ահազանգի համաձայն, օձը խայթել է Երեւանի Գ. Մահարի 30 տան բնակչուհի, 1978 թ. ծնված Նինա Ուսուբովայի ոտքը:
Տուժածին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է: Տարածքում, սակայն, օձ չի հայտնաբերվել: