Երեւանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում բնակիչները դասական երաժշտության բացօթյա համերգ են ունկնդրել «Հայաստանի ձայներ» լարային քառյակի կատարմամբ։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Ավան վարչական շրջանում դասական երաժշտության բացօթյա համերգները, ինչպես նաեւ կինոդիտումներն ու պարարվեստի համույթների ելույթները, ներառված են «Ուրախ ամառ» բակային միջոցառումների ծրագրում։
«Հայաստանի ձայներ» նախագծի գեղարվեստական ղեկավար Ստեֆանի Քոչարյանի խոսքով՝ նախադեպը չունեցող այսպիսի ելույթի համար ծրագիրը կազմել են հայ եւ արեւմտաեվրոպական դասականների ամենահայտնի ստեղծագործություններից։ Ծրագրում ընդգրկված էր նաեւ կոմիտասյան եւ ժողովրդական երգերի դասական այլ մշակումներ։