Հուլիսի 12-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոններ» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է որ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը՝ ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ էր եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն նշանկավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շուխյանը ամուսնացած էր և ուներ մի տղա, մի աղջիկ: Փաստի առթիվ քննիչ Ն. Նալբանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ տեղեկությունների մահացածը աշխատում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Լաբորատոր ինստիտուտում՝ որպես առաջատար մասնագետ: