ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունտը տեղեկացնում է, որ Երեւանի Աթենքի փողոցում քարաթափման արդյունքում խոչընդոտվել էր երթեւեկությունը: Ահազանգը ստացվել է հուլիսի 13-ին, ըստ որի Երեւանի Աթենքի փողոցում՝ «Միկա» բենզալցակայանի մոտակայքում, ճամփեզրից քարերը պոկվել եւ թափվել են ավտոճանապարհի երթեւեկելի հատված, ինչը խոչընդոտում է երթեւեկությանը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները քարերը հեռացրել են երթեւեկելի հատվածից, եւ երթեւեկությունը կարգավորվել է:
Իսկ հուլիսի 12-ին, ժամը 20.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19-րդ կմ-ում ճամփեզրի մոտակա ժայռից քարեր են պոկվել ե թափվել ավտոճանապարհի երթևեկելի հատված ՝ճանապարհը դարձնելով դժվարանցանելի:
Աբովյանի ՃՇՇ-ի աշխատակիցները քարերը հեռացրել են ճանապարհի երթեեկելի հատվածից եւ երթեեկությունը կարգավորվել է: