Վանաձորի քաղաքային համայնքի աշխատակազմում հիմնականում քաղաքապետ Սամվել Դարբինյանի համագյուղացիներն են` ղշլաղցիներն ու նրա խնամի-ծանոթ-բարեկամները, գրում է 1in.am-ը:
Ըստ աղբյուրի, Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը քաղաքապետի հորեղբոր տղան է: Ճարտարապետության ե քաղաքաշինության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանը քաղաքապետի փեսան է` քրոջ ամուսինը: Բնակարանային ֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արա Մայիլյանը («Բեղ» մականունով) քաղաքապետի աներձագն է: Համատիրությունների ե բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը քաղաքապետի հարեանն է: Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը («Կոկոլ» մականունով) քաղաքապետի համակուրսեցին է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: