Հուլիսի 22-ից օգոստոսի 4-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 33 երկրների 166 առաջատար շախմատիստուհիներ կպայքարեն Եվրոպայի անհատական առաջնության հաղթողի կոչման համար: Նրանց մեջ լինելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ Հայաստանի գործող չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ