Օգոստոսի 10-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելու է շախմատի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը, որին մասնակցելու իրավունք ստացել են 128 լավագույն շախմատիստներ:
Անցկացված վիճակահանությունը որոշել է առաջին տուրի զույգերին: Մեկնարկային պարտիաներում մեր հանրապետության չորս ներկայացուցիչների մրցակիցներն են. Լեւոն Արոնյան-Միխայիլ Մարկով (Ղրղզստան), Սերգեյ Մովսիսյան- Ջոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա), Վլադիմիր Հակոբյան-Նգուեն Նգոկ Սոն (Վիետնամ), Հրանտ Մելքումյան-Խուլիո Գրանդա Զունիգա (Պերու):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ