Սլովակիայի Բանսկա Շտյավնիցա քաղաքում անցկացված կայծակնային շախմատի միջազգային բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Սերգեյ Մովսիսյանը ֆենոմենալ արդյունք է գրանցել: Նա 11 տուրերում տարել է11 հաղթանակ՝ ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք: Երկրորդ եւ երրորդ տեղերը բաժանած մոտակա մրցակիցները նրանից ետ են մնացել ամբողջ 2,5 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ