Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. Մեզ համար ընդունելի է «ե՛ւ-ե՛ւ» սկզբունքը, ոչ թե «կա՛մ-կա՛մ»-ը

Հուլիս 13,2013 10:01

Յուրաքանչյուր պետություն, միություն, կառույց ունի իր շահերը, եւ մենք էլ, որպես սուվերեն՝ ինքնիշխան պետություն, առաջնորդվում ենք մեր ազգային շահերով։ Լեհաստանում նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը՝ որ մեզ համար ընդունելի է «ե՛ւ-ե՛ւ» սկզբունքը, ոչ թե «կա՛մ-կա՛մ»-ը, բայց դա դարձավ շահարկման առարկա, երբ Լեհաստանի նախագահը հայտարարեց, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ ում հետ, տնտեսական որ տարածքում է տեսնում իր ապագան, «Հայոց աշխարհ» թերթին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

Ըստ նրա, «Հիմա, երբ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որը պատասխանատու է այդ ծրագրի համար, շատ պարզ ասաց՝ որեւէ խնդիր, հակասություն չեմ տեսնում, դարձյալ շահարկել այս խնդիրը՝ կարծում եմ, տեղին չէ։ Այսինքն՝ բոլորս տեսանք եւ համոզվեցինք, որ մեր երկրի նախագահն իրավացի էր՝ ասելով, որ մենք «կամ-կամ»-ի խնդիր չունենք եւ այսուհետ եւս շարունակելու ենք առաջնորդվել «ե՛ւ-ե՛ւ»-ի սկզբունքով։

Իսկ այդ շահարկումներն ընդամենը բամբասանքներ էին՝ մտացածին խոսակցություններ, որոնց միջոցով որոշ մարդիկ փորձում են ակտիվություն մտցնել քաղաքական կյանքում։

Մենք, մեր քաղաքական թիմը, ի դեմս հանրապետության նախագահի, միշտ ազնիվ ենք եղել ժողովրդի հետ, աշխատել ենք հրապարակային դաշտում, մի բան ասելու՝ հակառակն անելու խնդիր չունենք. եթե հրապարակավ հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք «ե՛ւ-ե՛ւ» սկզբունքով, պատրաստ ենք համագործակցել ե՛ւ եվրասիական գոտու մաքսային միության հետ, ե՛ւ նախաստորագրել ԵՄ հետ Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերը, ուրեմն պատրաստ ենք»։

 

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Հոդվածն ամբողությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031