Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. Մի քանի հոգի իրենց գիտունի տեղ դրեցին, ժողովրդին փաստի առաջ կանգնեցրին

Հուլիս 13,2013 09:54

«Եթե նորմալ ընդդիմություն էին, թող նախագահական ընտրություններին մասնակցեին: «Գնա մեռի, արի սիրեմ» սկզբունքո՞վ են առաջնորդվում»,- Հայ ազգային կոնգրես կուսակցության այսօրվա որդեգրած քաղաքականությանն անդրադառնալով` 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

«Ես ՀԱԿ անդամ չեմ եղել, բայց համաժողովրդական շարժմամբ մենք երկրում փոփոխություններ ենք իրականացրել: Իսկ այսօրվա որդեգրած ռազմավարությունը շատ սխալ է` դրա համար էլ էս օրին հասանք, երկրի վիճակը վատացավ, մարդիկ էլ չեն հավատում, որ ընդդիմություն կա: ՀԱԿ-ի կազմում չկա՞ր որեւէ մեկը, որ առաջ քաշեին` մասնակցեին, ոչինչ, թե հետո չէին պարտվի: Հիմա կայուն ընդդիմություն կլիներ հանրապետությունում: Բայց սրա փոխարեն գնացին ՀՀՇ-ն ցրեցին` ՀԱԿ ստեղծեցին, իբր… չեմ էլ հասկանում` ի՞նչ արեցին, ոչ էլ հասկանում եմ` իրենք հասկացա՞ն` ինչ արեցին: Ինչ անում են, իրենց ձեռքով են անում: Այսքան տանջանք, տառապանք, բայց մի քանի հոգի իրենց գիտունի տեղ դրեցին, ժողովրդին փաստի առաջ կանգնեցրին: Նման դեպքերում է ժողովրդի հավատը մեռնում, հավատացե՛ք»:

Հոդվածն ամբողջությամբ` «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031