ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը նոյեմբերի 6-ից 26-ը Չեննայում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) մրցամարտի գլխավոր մրցավար է նշանակել հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին: Այս մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:
Աշխարհի թագի համար վճռական պայքարի պատասխանատու ՖԻԴԵ-ն նշանակում է միայն ու միայն այն մասնագետին, որի պրոֆեսիոնալիզմին հավատում եւ վստահում են անմիջականորեն մասնակիցները՝ աշխարհի գործող չեմպիոնն ու թագի հավակնորդը:
Այդպես, Աշոտ Վարդապետյանին էին ցանկացել գլխավոր մրցավարի դերում տեսնել նաեւ 2012-ին կայացած աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի գլխավոր գործող անձինք՝ Վիշվանաթան Անանդն ու Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ