Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան․ «Ես կարծում եմ, որ դա անպտղաբեր գործ է»

Հուլիս 13,2013 00:50

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հեռահար ձեւով է տեղյակ իրեն կարգալույծ անելու նպատակով մեկնարկած ստորագրահավաքին եւ դա համարում է անպտղաբեր գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նավասարդ Կճոյանը:

news.am-ը ներկայացնում է  նրա հետ զրույցը:

 

Տեղյա՞կ եք ձեզ կարգալույծ անելու պահանջով մեկնարկած ստորագրահավաքի մասին:

Հեռահար ձեւով:

Ինչպե՞ս եք վերաբերում եւ մեկնաբանում այդ ամենը:

Ով մտածել է, թող նա էլ մեկնաբանի, մեկնաբանություն չունեմ, դա մեկնաբանելու թեմա չէ:

Մտահոգվելու, վախենալու առիթ ունե՞ք:

Իսկ դուք ունե՞ք:

Ոչ,ես չունեմ:

Ես էլ չունեմ:

Կարծում եք` ակցիայի կազմակերպիչները հաջողության կհասնե՞ն, որովհետեւ հայտնել էին, որ 2500 ստորագրություն կա այդ փաստաթղթի տակ:

Ես չպետք է խոսեմ այդ մասին:

Մեկնարկած ստորագրահավաքի եւ պահանջի հարցով խոսե՞լ եք Կաթողիկոսի հետ:

Չեմ խոսել:

Պատրաստվո՞ւմ եք խոսել նրա հետ:

Ինչի՞ համար խոսեմ:

Եթե այս բողոքի ալիքը զանգվածային դառնա, ի՞նչ եք պատրաստվում անել:

Քեզնից խորհուրդ կհարցնեմ:

Ես դժվար կարողանամ ձեզ ճիշտ խորհուրդ տալ, Սրբազան:

Դե կմտածենք:

Մտահոգվելու բան չունե՞ք: Նրանց չի՞ հաջողվի ձեզ կարգալույծ անել:

Դուք եկեղեցական օրենքները գիտե՞ք, եկեղեցին աշխարհիկ հաստատություն չէ: Ես կարծում եմ, որ դա անպտղաբեր գործ է: Կներեք, ձագուկ ջան, ես Փելեշյանի միջոցառմանն եմ գնում, եկեք դադարեցնենք այս զրույցը:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ news.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031