Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հավատում է վարչապետին

Հուլիս 12,2013 22:51

«Իհարկե, ես իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազի ասածներին, սակայն ուշադրություն դարձրեք՝ Կիպրոսի դատախազը վերջում ասաց մի կարևոր նախադասություն, որեւէ կոնկրետ գործի վերաբերյալ կարծիք հայտնելու համար ես պետք է ծանոթ լինեմ գործի նյութերին, ուրեմն Կիպրոսի դատախազին ես չհավատալու որեւէ հիմք չունեմ, բայց միաժամանակ ստորագրում եմ Կիպրոսի դատախազի յուրաքանչյուր խոսքի տակ, որ որեւէ կոնկրետ գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար պետք է ծանոթանալ տվյալ գործին»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի հետ կապված Կիպրոսի դատախազի Երեւանում արած հայտարարությանը:

Ինչ մնում է նրան, թե ինքը` Դավիթ Հարությունյանը, հավատում է վարչապետին, նա ասաց. « Նախ եւ առաջ ասեմ, որ ես վարչապետին հավատում եմ, յուրաքանչյուր գործի պայմաններում անհրաժեշտ է ծանոթանալ գործի բոլոր հանգամանքներին, գործը դատախազությունում է, եւ բոլոր գործերին համարժեք գնահատական է տրվելու»:
Անդրադառնալով ԱԺ նախագահի եւ վարչապետի լարված հարաբերությունների մասին շրջանառվող խոսակցություններին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ նման տեղեկություններ տարածողները հավանաբար պարապ են մնացել:

Նա վաղ է համարում նաեւ Սերժ Սարգսյանի իրավահաջորդի մասին խոսելը. «Ի վերջո, մի մոռացեք, որ ընտրությունները այս տարի են եղել, և դա ամենևին չի նշանակում, որ մենք այսօր պետք է մտածենք: Առջևում մենք ժամանակ ունենք, լուրջ անելիքներ կան, դժվար է լինելու և կարծում եմ, որ այս տարիներին մենք պետք է առաջին հերթին աշխատենք, իսկ իշխող կուսակցությունը, որպես կանոն, նման հարցերի անդրադառնում է շատ ավելի ուշ: Իշխող կուսակցությունները, և ոչ իշխող կուսակցություններն ունեն այլ խնդիրներ լուծելու»:

Անդրադառնալով ՎՊ-ը-ի 2012 թվականի աղմուկ հանած հաշվետվությանը եւ պատասխանելով հարցին` կիսում է կարծիքները,  որ ՎՊ  նախագահը շտապել է գնահատականների հարցում՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես չասեմ շտապել է, բայց ժամանակին առիթ ունեցել եմ ՎՊ-ի աշխատանքին ծանոթանալ դեռևս արդարադատության նախարար եղած ժամանակ: Այն մեղադրանքները, որոնք հնչում էին ժամանակին, ոչ պակաս սուր էին, բայց լինելով մարդ, որը քաջածանոթ է խնդիրներին, պետք է ասեմ, որ նախարարությանն առնչվող այդ մեղադրանքների մեջ որևէ գրամ իրականության չկար»:

Դիտարկմանը, թե տպավորությունն կար, որ այս ամենի մեղավորը ՎՊ նախագահն էր, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Այն, որ ցանկացած երկրում բյուջեի նկատմամբ ոտնձգություններ լինելու են, դա փաստ է, այն, որ ավելի լավ է ավելի շատ ահազանգել, քան թե փաստերն են, դա ևս անվիճելի է, և մեր կուսակցությունը դրա հետ ամբողջապես համակարծիք  է, բայց խնդիրը այն է, որ պետք է առավել ջանքեր գործադրել, որպեսզի իրական խնդիրները վեր հանենք, որովհետեւ, երբ դու շատ աղմկահարույց հայտարարություններ ես անում, սակայն ոչ բոլոր լրջագույն փաստերն են վեր հանված, սա է մտահոգության առարկան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Դիտարկմանը, թե տպավորությունն կար, որ այս ամենի մեղավորը ՎՊ նախագահն էր, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Այն, որ ցանկացած երկրում բյուջեի նկատմամբ ոտնձգություններ լինելու են, դա փաստ է, այն, որ ավելի լավ է ավելի շատ ահազանգել, քան թե փաստերն են, դա ևս անվիճելի է, և մեր կուսակցությունը դրա հետ ամբողջապես համակարծիք է, բայց խնդիրը այն է, որ պետք է առավել ջանքեր գործադրել, որպեսզի իրական խնդիրները վեր հանենք, որովհետեւ, երբ դու շատ աղմկահարույց հայտարարություններ ես անում, սակայն ոչ բոլոր լրջագույն փաստերն են վեր հանված, սա է մտահոգության առարկան»
    «Այն, որ ցանկացած երկրում բյուջեի նկատմամբ ոտնձգություններ լինելու են, դա փաստ է”-սա հասկացանք. սրանից հետո ասածը´ “ավելի լավ է ավելի շատ ահազանգել, քան թե փաստերն են”-կներեք, ինձ համար բացարձակ անհասկանալի է, զառանցանք! Իսկ ձեզ համար?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031