Քիմ Քարդաշյանը երբեք իր ազգությունից չի ամաչել, սակայն «Բազ ֆիդ» պարբերականը նրան ընդգրկել է «Հավանաբար իր ազգության մասին ստում է» անվանակարգում: Գրում է «Էկզամիներ պարբերականը»՝ նշելով, որ եթե նման բան կա, ապա այն շատ տարօրինակ է, թե Քարդաշյանի ազգությունը կարող է նրա համար ամաչելու առիթ լինել, որովհետև նա հաճախ է խոսում ամերիկահայ լինելու մասին, իսկ 2008թ. իր բլոգում նա գրել էր.
«Ես որոշեցի, որ Հայաստան գնալը պարտադիր է: Մեզնից ոչ ոք այնտեղ չի եղել, ո՛չ հայրս, ո՛չ մայրս և ոչ էլ տատ ու պապերս: Տատ ու պապերս Հայաստանից էին, նրանք փախել էին ցեղասպանությունից: Դրանից հետո ոչ ոք չի վերադարձել: Հայաստանի մասին ես միայն իմանում եմ կարդալով և նկարներ նայելով: Իմ ծնողները չեն կարող մեզ ոչինչ պատմել, որտեղ չեն եղել այնտեղ: Այնպես որ, այս սերունդը կփոխի դա: Մենք չգիտենք, թե երբ ենք գնալու, բայց մենք՝ չորս երեխաներս, որոշել ենք, որ պիտի անենք դա: Ես լսել եմ, որ այն շատ գեղեցիկ է ու մենք իսկապես ոգևորված ենք այդ մտքից»:
Քարդաշյանին նաև ընդգրկել են՝ «Հավանաբար իր ամուսնուն կգտնի տղամարդկանց միլիոնի երթում»: Միլիոնի երթն անկացվում է աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Ել բան ու գործ չունեք::::