Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Սերժ Սարգսյանը կուսակցությունում լուրջ հեղինակություն է»

Հուլիս 12,2013 22:37

«Որևէ մեկը մեր իրականության մեջ իրավունք չունի որևէ մեկի թեկնածությունն առաջադրել: Պարզապես կարող է կարծիք հայտնել և ասել, որ այս կամ այն թեկնածուն ավելի լավն է: Վահե Հակոբյանի ընտրությունը կատարվել է գործադիր մարմնի նիստում՝ երկրի նախագահի կողմից և բոլորս էլ դրական ենք վերաբերվել այդ ընտրությանը»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, որ ինքն է առաջարկել Վահե Հակոբյանի թեկնածությունը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՀԿ-ում նախագահի կարծիքին որեւէ մեկը դեմ չի արտահայտվում, Սահակյանն ասաց. «Դեմ լինելու խնդիրն արդեն ներկուսակցական հարց է, բայց այն, որ Սերժ Սարգսյանը կուսակցությունում լուրջ հեղինակություն է, փաստ է»:

Հարցին` հիշում է Սահակյանը, թե ե՞րբ է ինքը դեմ արտահայտվել նախագահին, վերջինս ասաց. «Ոչ միայն մենք, այլև ամբողջ ժողովուրդը նախագահին դեմ լինել չի կարող, քանի որ նախագահն իր կայացմամբ ապացուցել է, որ տրամադրված է հասարակական-քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ անել»:

Անդրադառնալով Պռոշյան համայնքում կիրակի օրը կայանալիք ընտրություններին, Սահակյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի ցանկանում, որպեսզի լարվածություն լինի, այդ պատճառով էլ պաշտոնապես չի սատարում ինքնառաջադրված ՀՀԿ-ական թեկնածուին, իսկ կուսակցականներն առանձին-առանձին ազատ են իրենց կողմնորոշման մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Հարցին` հիշում է Սահակյանը, թե ե՞րբ է ինքը դեմ արտահայտվել նախագահին, վերջինս ասաց. «Ոչ միայն մենք, այլև ամբողջ ժողովուրդը նախագահին դեմ լինել չի կարող, քանի որ նախագահն իր կայացմամբ ապացուցել է, որ տրամադրված է հասարակական-քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ անել»
    Ինձ մի պահ թվաց, թե կարդում եմ Day.az, կամ Vesti.az-ը (չիմացողների համար ասեմ, որ սրանք ազքաղպրոպագանդայի առաջատար կայքերն են, որոնք գովաբանում են Իլհամ Ալիեվին ճիշտ նույն ոճով, ինչպես ժամանակին “Правда”-ն Բրեժնեվին): “ԴԵՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ”. սխալվում եք պ-ն Սահակյան, ես համոզված եմ որ ՍՍ-ին շատ քիչ ժամանակ է մնացել! Ձեզ նույնպես!

  2. gta says:

    շատ ճիշտ ես ասւմ Արմեն.որ քիչ ժամանակե մնացել ՍՍ,բայց Գալւստ Սահակյան տեսակը.պատրաստե հաջորդին ավելի շատ կսկսի քցնել.հիշեք նրա անցյալը….

  3. Maxim says:

    Վերջին երկու նախագահական աթոռները զավթողները, որոնց անունները զզվելի է տալ, բերեցին և
    վարակի նման,՝ Հայաստանում տարածեցին արևելյան ամենաստոր բարքերը՝, ստրկամտությունը,
    ստորաքարշությունը, թալանը, կաշառակերությունը, քծնանքը, երկերեսանությունը, որի համար
    իհարկե մեր երկրում պարարտ հող կար, որոնց վառ օրինակներն են՝ գալուստը, արտաշեստը, և այլ
    բազում շեստեր:
    Արմատները շատ խորն է գցած, և եթե վերը նշված ոճռագործությունների առաքյալները չստանան
    իրենց արժանի պատիժը, ապա Հայաստանը կդառնա խաղալիք, ցանկացած քաղաքական կամ
    տնտեսական գործառույթների ժամանակ, ինչը, որ այսօր բացահայտ երևում է: Նրանց հեշտ չի լինի
    վնասազերծել, քանի որ երկուսն էլ իրենց կենսագրությամբ թրծված են մուսուլմանական բարդ և
    բազմատեսակ դավադրությունների մթնոլորտում, և ինչպես ասում են,՝ կարող են սատանայի հետ էլ
    լեզու գտնել: Բայց ազգի սերուցքը պետք է կարողանա ազնիվներին իր շուրջը հավաքի և վնասազերծի երկիրը, այդ հանցագործներից: Հակառակ դեպքում,՝ մեզ լավ բան չի սպասվում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031