Փակ շուկայի մոտ հասնելուն պես Նախախորհրդարանի հանրահավաքի մասնակիցները ազատամարտիկ Սասուն պապիկի եւ բնապահպան Եղիա Ներսիսյանի գլխավորությամբ մեգաֆոնով սկսեցին հայրենասիրական երգեր երգել եւ նվիրել դրանք հայրենի ոստիկանությանը: Նրանք նաեւ մեգաֆոնով լուրեր էին հայտնում, օրինակ, թե ինչպես է Սպիտակի քաղաքապետը ծեծել մի բնակչի:
Այս պահին Փակ շուկայի տարածքում տեղ են բացում, որ պարեն քոչարի:
Սակայն քիչ առաջ Եղիա Ներսիսյանից տեղեկացանք, որ Գարեգին Չուգասզյանին ոստիկանությունը Օպերայի տարածքից տարել է քաղմաս:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ