Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը լուր է տարածել, թե Եվրոխորհրդարանը Ադրբեջանին հանել է այն երկրների ցուցակից, որոնց ընտրությունների համար անհրաժեշտ է դիտորդական առաքելություն ուղարկել, և այդ մասին գործակալությանը հայտնել է «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, «Եվրոնեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության Էլխան Սուլեյմանովը՝ նշելով, թե նման վստահությունը Ադրբեջանի համար առաջխաղացում է, որպեսզի Եվրոպայում Ադրբեջանին ընկալեն որպես ժողովրդավար երկիր՝ մի տեղ, որտեղ ընտրական գործընթացը համապատասխանում է միջազգային արժեքներին և նորմերին:
Սակայն հայտնի է, որ ընտրական գործընթացից առաջ երկրներն են դիտորդական պատվիրակության համար հրավեր ուղարկում:
Մասնավորապես Եվրոխորհրդարանի դիտորդական առաքելությունների մասին որոշման 9-րդ հոդվածում՝ դիտորդական պատվիրակություններ ուղարկելու չափանիշների մասին, ասվում է, որ դիտորդական պատվիրակությունն ուղարկվում է ընտրություններ կամ հանրաքվե կազմակերպող այն երկրներ, որոնք հրավիրում են Եվրոմիությանը կամ կոնկրետ Եվրոխորհրդարանին` դիտորդական առաքելություն իրականացնելու:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ