Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհարումներ՝ հանրահավաքից հետո (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 12,2013 22:02

Ազատության հրապարակում, Նախորհրդարանի հանրահավաքի ընթացքում Գարեգին Չուգասզյանը հանկարծակի կոչ արեց հավաքվածներին շարժվել դեպի Փակ շուկա: Սակայն ոստիկանները անմիջապես սկսեցին փակել Օպերայից դեպի Մաշտոցի պողոտա տանող ճանապարհները:

Երթի մասնակիցները սկսեցին հակառակվել եւ հրել շղթա կազմած ոստիկաններին, որպեսզի բացեն ճանապարհները: Այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցների մի մասին հաջողվեց դուրս պրծնել շղթայի արանքից, եւ շարժվել դեպի Փակ շուկա: Իսկ մյուս մասը սկսեց բանակցել գնդապետ Օսիպյանի հետ:

Մի քանի րոպե բանավիճելուց հետո Օսիպյանը բացատրեց, որ հավաքը օրինական էր, իսկ երթը՝ ոչ, եւ Չուքասզյանը իրավունք չուներ նման կոչ անելու: Օսիպյանը նաեւ ասաց, որ հավաքվածները 500 հոգուց ավել են, եւ ինքը չի կարող թույլ տալ, որ այդ զանգվածը շարժվի դեպի փակ շուկա:

Այժմ արդեն բանակցությունները ավարտվել են, եւ Օսիպյանը զիջեց՝ հանրահավաքի մասնակիցներին մաս-մաս դեպի Փակ շուկա թողնելու տարբերակով:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031