Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Փակ շուկա (տեսանյութ)

Հուլիս 12,2013 21:40

Այսօր Ազատության հրապարակում բնապահպան Եղիա Ներսիսյանը Նախախորհրդարանի հանրահավաքին՝ Ազատության հրապարակում հայտարարեց, որ հենց իրենք ստիպեցին, որ Մաշտոցի այգում Սերժ Սարգսյանը գա եւ ասի՝ սիրուն չի, Տարոն. «Նույն կերպ պիտի քայլ առ քայլ ստիպենք, որ ասի՝ սիրուն չի Լիսկա, գնա: Վերջում էլ ասելու ենք՝ սիրուն չի Սերժիկ, գնա այստեղից: Ստիպելու ենք մինչեւ իրենց գնալու լուծում գտնեն: Կազատագրենք մեր Հայաստանը»:

Այս պահին ելույթ է ունենում Գարեգին Չուքասզյանը: Նա անդրադարձավ Վահե Ավետյանի միջադեպին եւ ասաց, որ նման անարդարադատություն ունեցող երկրում պետք է քաղաքացիական դատավարություն անել. «Մենք հենց այսօրվանից պետք է ազդեցություն գործենք արդարադատության համակարգի վրա:  3 գործ կա, որ պետք է ներկայացնենք արդարադատության ատյանի քննությանը, առաջինը Վահե Ավետյանի գործն է, երկրորդը՝ այն էկոլոգիական վթարը, որը տեղի է ունեցել Սյունիքում, երրորդը՝ մշակութային ժառանգության խնդիրը: Կա բոլոր հիմքերը ասելու այսօրվա ՀՀ-ի գործադիր մարմնի մի մասը՝ քաղաքապետարանը, մշակույթի, քաղաքաշինության նախարարությունները հայտարարել են, որ Փակ շուկայում ապօրինի շինարարություն է, բայց գործադիր թեւն անզոր է կասեցնելու օլիգարխի անպատկառ շինարարությունը: Այստեղից բխում է, որ հասել է արդարության ատյանի ստեղծման խնդիրը»:

Նա առաջարկեց անհապաղ դադարեցնել բարբարոսությունը Երեւանի կենտրոնում: Գարեգին Չուքասզյանը առաջարկեց, որ հանրահավաքի մասնակիցները հենց հիմա գնան եւ հավաքը շարունակեն Փակ շուկայի մոտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031