Լրահոս
Օրվա լրահոսը

Սէֆիլյանը իշխանությանը «ռադ» է անելու. «Կիրառեն ուժ՝ կստանան բիրտ ուժ»

Հուլիս 12,2013 21:34

Այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին Նախախորհրդարանի քարտուղար Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ այս պայքարից հետո այլեւս իրավունք չունեն ձեռքները ծալած նստեն եւ սպասեն, տեսնեն ինչ է կատարվում. «Նախախորհրդարանի կազմի մեջ արդեն Արցախի երկու կարկառուն ներկայացուցիչ է ընդգրկվել: Այս շարժումը, որ մենք սկսել ենք, այդ արհեստական բաժանումը, որ իրականացվեց 92-ին, մեր շարժման ավարտին արդեն միացման խնդիրը լուծված է լինելու: Մենք Արցախին վերաբերվում ենք որպես մեր Հայաստանի մի մարզ»:

Նա նաեւ կոչ արեց Սփյուռքի հայությանը, մասնավորապես հայկական վերածնունդին. «Առաջիկա երկու ամիսներին մենք ձեւավորելու ենք այլընտրանքային ընտրությունների ընտրական հանձնաժողովներ, 65 հոգանոց հիմնադիր խորհրդարան ենք ձեւավորելու: Կոչ ենք անում Հայկական վերածնունդին սկսել ցուցակագրումը այն մարդկանց, ովքեր պատրաստ են մասնակցել հայոց ընտրություններին»:

Ժիրայր Սէֆիլյանը դիմեց փորձագետնեին, որ ներգրավվեն Նախախորհրդարանի կողմից ձեւավորված ծրագրերում իրենց ակտիվ մասնակցությունն ունենան:

«Այս ամիսներին մեզ բազմաթիվ անգամ այս հարցն ուղղել են, թե չե՞ք ասի՝ սրանցից ո՞նց ենք ձերբազատվելու, հա, հասկացանք, լավ մարդիկ եք: Նախ, բոլորս ականատես ենք, թե ինչպես այս համակարգն ինքնափլուզման ընթացքի մեջ է: Սակայն սա չի նշանակում, որ մենք սպասելու ենք այդ ինքնափլուզմանը: Եթե մեզ չհաջողվի ստեղծել զուգահեռ իշխանություն, ապա մենք մնալու ենք փլատակների տակ»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը՝ ավելացնելով, որ այդ ինքնափլուզման ընթացքում հնարավորինս ուժ են հավաքելու եւ գալու է մի պահ, որ այդ ուժերը հավասարվելու են, քանի որ բուրգի ներսում որոշ մարդկանց էլ են ներքաշելու:

Ժիրայր Սէֆիլյանի խոսքերով՝ «Այդ բուրգի ներսում բոլոր մարդիկ չեն, որ անպետք են: Այդ ժամանակ գալու է սրանց ռադ անելու ժամանակը: Եթե կիրառեն ուժ, ապա այդ ուժին կստանան բիրտ ուժ: Հաջողություն բոլորին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031