Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում տուժող է ճանաչվել, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ երկու օր առաջ իրեն հրավիրել են քննչական գլխավոր վարչություն եւ ասել, որ տուժող են ճանաչել:
Գործարարը նշեց, որ տուժող ճանաչվելու հանգամանքը իրեն չի կարող գոհացնել, քանի որ մինչեւ Աշոտ Սուքիասյանին չձերբակալեն եւ բերման չենթարկեն «գործը գլուխ չի գա»:
«Տուժող ճանաչեն, թե չճանաչեն, տուժած եմ էլի»,- նշեց Փայլակ Հայրապետյանը: Դիտարկմանը, թե իրեն տուժող ճանաչելու հանգամանքը հնարավոր է պայմանավորված լինի նաեւ օֆշորային սկանդալի հետ, նա արձագանքեց. «Չեմ կարծում: Ես չգիտեի էլ, որ դրանք օֆշորներում ըտենց ղալաթներ են արել: Ես պատահական եմ լրատվամիջոցներից իմացել այդ մասին»:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ՝ news.am-ի կայքում: