Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի կազմում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ակումբի խաղացողները իրեն շատ լավ են դիմավորել: Հայտնում է «Ռեվիեր սպորտ» լրատվականը:
«Իմ խաղընկերների վերաբերմունքն ինձ շատ օգնեց: Իմ սենյակակիցը՝ հարձակվող Քևին Գրոսկրոյցն ինձ արդեն գերմաներեն է սովորեցնում», – ասել է Մխթարյանը:
«Բորուսիա»-ի մարզիչ Յուրգեն Կլոպի ծրագրերի մեջ է մտնում Մխիթարյանին Մարիո Գյոտցեով փոխարինելը, որը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»: Այդ առնչությամբ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ասել է.
«Ես չեմ կարող համեմատվել նրա հետ, որովհետև նա բոլորովին այլ խաղացող է: Ես այստեղ եմ եկել, որ օգնեմ թիմին հասնելու իր նպատակներին»:
Կարդացեք նաև
Մխիթարյանը հաստատել է, որ «Լիվերպուլ»-ը մեծ հետաքրքրություն ուներ իր նկատմամբ, բայց և նշել է, որ «Բորուսիա»-ին սրտով է ընտրել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ