Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է հայկական առաջին ինտերակտիվ հեքիաթը` «Անահիտը»

Հուլիս 12,2013 21:17

Ստեղծվել է հայկական առաջին ինտերակտիվ հեքիաթը, որի հեղինակը ծրագրավորող  Վահրամ Գևորգյանն է: Այն հասանելի է բոլոր Apple սարքավորումների համար: Ծրագրավորողն ընտրել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը, որին հավելել է ձայն, պատկեր և շարժում:

«Արտասահմանյան նման պրոեկտներ շատ կան, և գաղափար առաջացավ ստեղծել նման հեքիաթ: Այն թույլ է տալիս հեքիաթը միաժամանակ կարդալ, լսել, խաղալ և  ծանոթանալ հեքիաթի հետ»,-այսօր այս մասին «Տեսակետ» ակումբի ասաց ծրագրավորողը:

Ըստ հեղինակի`ինտերակտիվ հեքիաթը կապ չունի «Անահիտ» մուլտֆիլմի հետ: Նախագիծն ավարտին հասցնելու համար վերջինից պահանջվել է 4-5ամիս, իսկ դեկտեմբեր ամսից այն հնարավոր կլինի ներբեռնել. «Սա շատ լավ առիթ է, որպեսզի մեր հայկական մուլտֆիլմը տարածվի արտերկրում: Այն երեք լեզվով է` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Արդեն արձագանքներ կան, հեքիաթն արտասահմանցիների կողմից հավանություն է ստացել»:
Գևորգյանը նշեց, որ Աղայանի հեքիաթն ամբողջությամբ բավականին երկար է, որի հետևանքով ստիպված են եղել մշակել. «Այն բաղկացած է տասը ինտերակտիվ էջերից: Օգտագործված են հայկական տարրեր, օրինակ՝ քոչարի, ինչպես նաև մուլտֆիլմում օգտագործված է «Անահիտ» տեսակի գորգը: Հայկական էլեմենտներ պահպանվել են, սակայն ամեն բան դրված չէր հայկականի վրա, որպեսզի գեղեցիկ ու հարմոնիկ լինի նաև աշխարհի տարբեր ազգությունների համար, ստեղծելով` միջազգային ստանդարտներին համապատասխան: Հեքիաթը, երբ սկսվում է`անշարժ է, և միայն առաջին էջին դիպչելով այն կենդանանում է: Ընտրությունը կայացել է այս հեքիաթի վրա, քանի որ հետաքրքիր է, և սա ևս մի միջոց է աշխարհին հանդես գալու: Եվ վերջում հեքիաթն ավարտվում է ավանդական երեք խնձորով»,-ներկայացրեց հեղինակը, հավելելով, որ հեքիաթում հնչում է դասական երաժշտություն, որը գնված է, քանի որ արտոնագրի խնդիր կա, իսկ անգլերեն թարգմանությունը հատուկ կազմակերպության չի տրվել, այլ անհատների, ովքեր լավ տիրապետում են իրենց մասնագիտությանը:

Ծրագրավորողն այս պահին համագործակցության որևէ օղակ չի տեսնում, քանի որ այն համարում է իր հոբբին. «Իմ նպատակն է պահել սանդղակը, որպեսզի արտասահմանյան որակին չզիջի: Ցանկացած  գործ կարելի է պրոֆեսիոնալ անել»:

Հեղինակին ոգևորել էր այն հանգամանքը, երբ լսել էր, որ հեքիաթը Կապանում օգտագործվում է աուտիզմով հիվանդ երեխաներին բուժելու համար:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031