Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Սերժի ու մեկի 40 օրը իրենց դռանը չոքել է»

Հուլիս 12,2013 21:12

«Ես զարմանում եմ, երբ ասում են ամոթ այս իշխանությանը: Գողերին ամոթն ինչ կանի: Սերժ Սարգսյանը գող է, թվերի գող: Սերժ Սարգսյանի փեշակը ուղիղ հարվածում է մեր ժողովրդի շահեին: Սերժ Սարգսյանը վազ է տալիս ՌԴ, հետո Եվրոպաներ, թե ձեր տղեն եմ, պահեք ինձ: Հիմա թնջուկի առաջ ենք կանգնել, էս մարդիկ Սերժ Սարգսյանին ասում են՝ հո չե՞ս մոռացել, որ գող ես, որ ընտրված նախագահ չես: Պարզ ասած՝ Սերժի ու մեկի 40 օրը իրենց դռանը չոքել է»,- այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հանրահավաքին ասաց հրապարակախոս Սուրեն Սարգսյանը:

Նա անդրադարձավ Վլադիմիր Գասպարյանին՝ ասելով՝ «Վովա Գասպարյան՝ մականունը՝ Զորավար, ես կասեի թիթիզ Զորավար: Վերջերս ուժի ցուցադրութուն արեցին, ջրի շթեր էին բաց թողնում, մի պահ ինձ թվաց Վարդավառ է, բայց էդպես չէր, ուժի ցուցադրություն էր, որ եթե հանկարծ հանրահավաք անեք, տեսեք ինչ կլինի»:

Նա խոսեց նաեւ ՎՊ-ի բացահայտումների մասին՝ ասելով, որ դա շոու էր: Նա մի անեկդոտ պատմեց, որ գյուղում մի բնակչի տունը թալանում են, ոստիկան է կանչում, ասում է՝ դու մեղավոր ես, շուն չունես, մեղավոր ես, բանալին դռան կողքին ես պահում եւ այլն, այն աստիճան, որ գյուղացին ասում է՝ հա լավ, ես մեղավոր եմ, բա էդ գողը հեչ մեղավոր չի՞. «Պետք է վերջ տանք էս ապիկար իշխանությանը: Ժողովրդի համբերությունը արդեն շատ են չարաշահել: Պետք է էս աշուն ճտերը հաշվենք, բավական է»:

Նա պատմեց, որ Գասպարիի դռան առաջ թրիք են դրել ու նա լուծումը գտել է, զանգել է նախագահական ու ասել՝ ձեր թրիքն եկեք տարեք. «Գասպարին հանճարեղ լուծում է գտել, բայց թրիքը չպետք է տանեն, թրքողներին պետք է տանեն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031