Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոպյան. «Ովքեր մասնակցել են չընտրություններին, գնացել են արձակուրդ, բա իհարկե»

Հուլիս 12,2013 20:52

Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հանրահավաքին կոչ արեց հավաքվածներին, որ եթե ինչ-որ բան հնարավոր է գնել բակային խանութներից, ապա աջակցել մերձավորներին եւ գնել բակային փոքր կրպակներից, ոչ թե սուպերմարկետներից: Նրա խոսքերով՝ փոքր կրպակատերերը վարկերի տակ ճռռում են, ուստի պետք է աջակցել մերձավորներին:

Հարություն Մեսրոպյանի խոսքերով՝ «Մեր գլխին կառուցված պետական կառավարման համակարգը արդեն չի կարող թաքցնել, որ ինքն ունակ չէ: Ներքին գզվռտոցը, ամեն ամիս նոր թշնամանքները ցույց են տալիս, որ այդ համակարգը չի կարող ոչ միայն լուծել արտաքին խնդիրները, գնաճը, արտագաղթը, այլ նաեւ չեն կարող իրենք լուծել իրենց ներքին խնդիրները, դրա համար տարատեսակ սկանդալներ եք տեսնում՝ տարբեր ուժերի մեջ իշխանության մեջ: Մենք ասացինք, թե ինչ է լինում, երբ համակարգն իջնում է նվազագույն կետի: Հետո ամոթ մեզ, եթե չկարողանանք այդ նվազագույն կետից թռիչք անել: Դա մենք կանենք: Չի կարելի սպասել հրաշքներ այս կառավարման համակարգում, այս համակարգի բստրած օրենքներով փոխել երկիրը: Նրանք, ովքեր մասնակցում էին չընտրություններին, հիմա արձակուրդ են վերցրել: Բա իհարկե: Երեք անգամ ընկնեն փոսը, շատ երկար պետք է իրանք արձակուրդ անեն: Նախախորհրդարանն այն ժամանակ ասում էր, որ այդ ճանապարհը չի բերի փոփոխության: Դրա համար պետք է նվազագույն կետից թռիչք անել»:

Նա նաեւ նշեց, որ այս մեկ տարվա մեջ փլուզվեցին վերջին ռոմանտիկ ծրագրերը եւ նրանց ջատագով կուռքերը: Նա վստահեցրեց, որ սխալ է գնալ առաջնորդների հետեւից. «Պետք է գնանք առաջնորդ խմբի հետեւից, որն ապացուցել է, որ կարող է ունենալ ապագա: Մենք չպետք է ընկճվենք ու ասենք, որ մենք բախտ չունենք: Պետք է հիշենք, որ այս վատացող իրավիճակը մեզ շանս է տալիս, բարենպաստ պայման է ստեղծում, որ մենք սկսենք մեր թռիչքը: Պետք է պատրաստվեք թռիչքի: Մենք ուրիշ վարիանտ չունենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    Մեր երկրում 35% աղքատություն է: Եթե միայն այդ մեկ միլլիոն մարդը միանա Նախախորհրդարանի պայքարին, արդեն հաղթած կլինենք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031