Այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հանրահավաքն է: Հավաքվածները բղավում են՝ «Սեր-ժիկ, հեռացի՛ր, Սեր-ժի՛կ, հեռացի՛ր»:
Բանասեր, Նախախորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը հայտարարություն կարդաց՝ կոչ անելով սկսել կանանց շարժում: Նա հորդորեց բոլոր կանանց միանալ իրենց շարժմանը՝ ասելով, որ երկրում իրավիճակը «սարդարապատային» է. «Նախախորհրդարանի անդամները մի կողմ են թողել իրենց գաղափարական տարաձայնությունները՝ միավորվել են՝ նպատակադրվելով համակարգափոխության: Կոչ ենք անում կանանց մի կողմ թողնել գաղափարական տարաձայնությունները եւ կանգնել նախախորհրդարանի կանանց կողքին՝ հավասարը հավասարի սկզբունքով»:
Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ասաց, որ անցած երկու ամիսներին Նախախորհրդարանը ցանցային համակարգի կառուցման ուղղությամբ աշխատանքներ է տարել: Այս պահի դրությամբ իրենց տվյալներն են թողել ավելի քան 1200 քաղաքացիներ՝ հայտնելով իրենց աջակցությունը. «Աջակիցների նվազագույն մասնակցությունը ապագա հիմնադիր խորհրդարանի ընտրող լինելն է»: Վարուժան Ավետիսյանը վստահեցրեց, որ ամռան շոգին իրենք արձակուրդ չեն գնալու, աշխատելու են՝ բակային հանդիպումներ են ունենալու, ինչպես նաեւ ձգտելու են ամրապնդել շարժման կառույցը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ