Կրեմլը որոշել է համակարգիչները փոխարինել գրամեքենաներով, այս մասին հաղորդում է NEWSru.com կայքը, հղում անելով ՌԴ անվտանգության ծառայությանը:
«Գրամեքենաների դարաշրջան» վերադառնալու պատճառը բացատրվում է նրանով, որ այդ կերպ հնարավոր կլինի կանխել խիստ գաղտնի տեղեկությունների արտահոսքը։ Պարզվում է` նման որոշումը պայմանավորված է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի սկանդալային գաղտնազերծումներով, WikiLeaks-ի կողմից գաղտնի նյութերի հրապարակմամբ։
Արդեն որոշված է, որ գրամեքենաները ձեռք են բերվելու Գերմանիայից ու այդ մասին արդեն գրում են նաեւ տեղի լրատվամիջոցները:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ