Այս պահին Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հանրահավաքն է:
Ռեժիսոր Վարդան Հակոբյանը իր խոսքի սկզբում անդրադարձավ վերջին ամիսների իրադարձություններին՝ սկսած կարկտահարությունից եւ Պռոշյանի գյուղապետի սպանությունից մինչեւ գազի գնի բարձրացում, օֆշորային սկանդալ, Վերահսկիչ պալատի բացահայտումներ. «Եվ ահա վերջին բոթը՝ մեր հարեւան Ռուսաստանը զինում է մեր հակառակորդին: Այսօր մեզ կառավարում է մի խումբ, որն իր վրա է վերցրել սկզբում «ՀայՌուսգազարդի», իսկ հետո էլ ՌԴ-ի պաշտպանության նախարարության փաստաբանի դերը»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Ազատության հրապարակում այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել մի ազատամարտիկ, որի մասին մանրամասն տեղեկատվությունը կտրամադրենք առաջիկայում: Ազատամարտիկը վստահեցնում է, որ մինչեւ պաշտպանության նախարարն իրեն չընդունի եւ իր սոցիալական խնդիրներին լուծում չտա՝ հացադուլից դուրս չի գա՝ անկախ հետեւանքներից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ