Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կապանի ոստիկանության նախկին պաշտոնյա. «Մինչեւ 92 թվականը ի՞նչ Սուրեն Խաչատրյան, ի՞նչ բան…»

Հուլիս 12,2013 19:56

Կապանի միլիցիայի տեղամասային տեսուչների բաժանմունքի նախկին պետ Սուրեն Իսահակյանը, (հետագայում այն անվանափոխվել է`դառնալով հասարակական կարգի պահպանության, այնուհետ` պրոֆիլակտիկայի բաժանմունք) Aravot.am- հետ զրույցում ասաց, որ մինչեւ 1992 թվականի նոյեմբերը ինքը ապրել ու պաշտոնավարել է Կապանում, սակայն երբեւէ լսած չկա Սուրեն Խաչատրյանի անունը: Առավել եւս նրան չի տեսել որեւէ մարտական գործողության մեջ, որը  տեղի էր ունենում Գորիսի մոտակայքում` հենց Սուրեն Խաչատրյանի քթի տակ:

«Ես այնտեղ էի Ղարաբաղյան շարժման հենց սկզբից, ազգամիջյան ընդհարումների հենց առաջին օրվանից մինչեւ 92 թվականի նոյեմբերը: Գործի բերումով ոստիկանությունը, այն ժամանակ դեռ միլիցիա էր, 3 ֆունկցիա էր կատարում. այն ժամանակ չկար ոչ այսօրվա արտակարգ իրավիճակների վարչությունը, ոչ էլ Պաշտպանության նախարարությունը, միլիցիան իր վրա էր վերցրել եւ սահմանների պաշտպանությունը, եւ հասարակական կարգի պահպանության հարցերն, ու նաեւ փրկարարական աշխատանքներ էինք կատարում: Որեւէ անգամ չեմ տեսել ու չեմ լսել Սուրեն Խաչատրյանի մասին, ասեմ, որ Ղարաբաղյան շարժման ժամանակ հաճախակի էինք օգնության հասնում Գորիսին, Գորիսի մոտ գտնվող Շուրնուխ գյուղը, որը ադրբեջանաբնակ գյուղ էր, սակայն հայկական էր, Գորիսի շրջանի գյուղ էր, ուղիղ մեջտեղում էր, սահմանից ընկնում էր ձախ կողմի վրա, եթե հանկարծ գրավեին, ուրեմն Ղափանը Գորիսին կապող ճանապարհը անմիջապես կկտրվեր: Մենք հաճախակի ենք շփվել Գորիսի ֆիդայական խմբերի հետ, հաճախակի էինք փոխօգնության հասնում նրանց, շարասյուններին  էինք ուղեկցում:

Սակայն որեւէ անգամ չեմ տեսել, թե ազատամարտիկի անուն հանած Սուրեն Խաչատրյանը էդ կողմերում երեւար: Եթե նա իրոք ազատամարտիկ լիներ, հաստատ էստեղ էլ փրկության կհասներ, բայց որեւէ մեկը նրան չի տեսել: Օրինակ` Մկրտչյան Համլետի, Խոյլունց Միշայի հետ շփվել եմ, վերջինս ֆիդայիների ղեկավար էր, հետո դարձավ Գորիսի միլպետը, վարչության պետը: Սուրեն Խաչատրյանը երեւի թե ի հայտ է եկել 92 թվականից հետո:

Էն ժամանակ էլիտար հայեր, օլիգարխներ, էդպիսի բաներ չկար, բոլորը հավասար էին, պետությունը պաշտոնատար անձին պարտադրում էր, որ ցուցադրական բաներ չաներ: Եթե գնար ռեստորաններում քեֆ աներ, եթե իր բարոյական վարքագծում շեղումներ թույլ տար, կարող է կուսակցական ժողովներում նրա հարցը լուծեին՝ մինչեւ աշխատանքից հեռացնելը: Էն ժամանակ ի՞նչ Սուրեն Խաչատրյան, ի՞նչ բան»:

Ըստ մեր ցրուցակցի, այն ժամանակվա միլիցիան մեծ դեր է կատարել ԵԿՄ-ի ձեւավորման գործում: Ինքն անձամբ Ներքին գործերի մինիստրի հրամանով Ղարաբաղյան շարժման ժամանակ իր աշխատակիցների հետ ի պաշտոնե որսորդական հրացաններ եւ դպրոցներում գտնվող ուսումնական ինքնաձիգեր է հավաքել:

«Զենքերը հավաքելուց հետո մենք դրանք անգործության չմատնեցինք, Կապանը սահմանամերձ ամենամեծ բնակավայրն էր եւ ուներ երկար սահմաններ Ադրբեջանի երկու շրջանների հետ` Կուբաթլիի եւ Զանգելանի հետ, համարյա 97 կիլոմետր սահմանային գիծ ուներ: Որպեսզի մենք Կապանի գյուղերը անտերության չմատնեինք, իսկ գյուղերը համարյա դատարկված էին, երիտասարդություն չկար, Կապանը արդյունաբերական քաղաք էր, ու գյուղերից գալիս էին այստեղ աշխատելու ու այստեղ էին մնում, ես պետի հանձնարարությամբ տեղամասային տեսուչների միջոցով ցուցակագրել եմ  Կապանում բնակվող հանդեցիներին, ծավեցիներին, սրաշենցիներին, ճակատենցիներին, եղվարդցիներին, ագարակցիներին եւ նրանց միջոցով հերթապահություն ենք սահմանել սահմանամերձ գյուղերում, դա, եթե չեմ շփոթում, 88-89 թվականներին էր: Հերթապահությունը կատարում էին օրական 10-15 հոգի, նրանց ղեկավարը տեղամասային տեսուչն էր եւ այդ հրացանները, որ մենք հավաքել էինք, տվեցինք գյուղական սովետներին, որը խումբը ընդունում-հանձնում էր տեղամասային տեսուչի ղեկավարությամբ, այսինքն՝ մեր հսկողության տակ դրանք ծառայել էին պաշտպանական նպատակներով: Էն ժամանակ դեռ ֆիդայական խմբեր չկային, միլիցիան էր, ստեղծել էինք ռադիոկապ, հեռախոսակապ, իրավիճակը զեկուցվում էր: Իսկ հետագայում, երբ ԵԿՄ-ն ստեղծվեց, շատերը, որոնց դեմքը տեսած չկայինք, միանգամից տեր կանգնեցին ԵԿՄ-ին, դարձան ԵԿՄ–ի պատվավոր անդամ ու անուն հանած ազատամարտիկ», -ծաղրեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Կապանում պաշտոնավարելուց հետո Սուրեն Իսահակյանը տեղափոխվել է Գյումրի, տարբեր պաշտոններ է զբաղեցրել նաեւ Գյումրու ոստիկանությունում, եղել է ոստիկանության Գյումրիի բաժնի առաջին բաժանմունքի պետ, այժմ արդեն պաշտոնաթող ոստիկան է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Լեւոնի կառավարությունը դեռ 20 տարի առաջ պետք է արժանավայել գնահատեր Համլետի ու նրա զինակիցների ռազմական գործողությունները, Երկրի համար թափած արյունը:
    Ուր էին Սերժ ու Վազգեն Սարգսյանները, ուր էին Մանվել ու «քոթոթ» հհշ-ական «գեներալները», էլ չեմ ասում ՀԻՆԳ ԿՈՊԵԿԱՆՈՑ-ի արժեք չունեցող մի ինչ որ «աղվես»:

  2. Ara says:

    Կապանի միլիցիայի տեղամասային տեսուչների բաժանմունքի նախկին պետ Սուրեն Իսահակյանը, (հետագայում այն անվանափոխվել է`դառնալով հասարակական կարգի պահպանության, այնուհետ` պրոֆիլակտիկայի բաժանմունք) Aravot.am- հետ զրույցում ասաց…

    Anvanapoghutyun@ verabervum e Սուրեն Իսահակյան -in?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031