Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Ճանապարհ, Հնդկաստան» ֆիլմի պրեմիերան

Հուլիս 12,2013 19:15

«Ֆիլմն արկածային ճանապարհորդական դոկումենտալ է: Նկարահանումները տեղի են ունեցել Հնդկաստանում, այն մի մրցաշարի մասին է, որը 12 օր է տեւում, հետեւել ենք մասնակից խմբերից մեկին, ով վերջինն է հասնում վերջնակետին»,-այսօր «Ճանապարհ, Հնդկաստան» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Մանանա ֆիլմ» կինոստուդիայի ղեկավար, ռեժիսոր Գոռ Բաղդասարյանը:

Ռեժիսորի խոսքով իրենց շատ է հետաքրքրել մրցաշարը եւ ոգեւորված փորձել են հետեւել, մասնակիցներին նկարահանել.

«Ցանկանում էինք ներկայացնել Հնդկաստանը եւ արկածային այդ մրցաշարը, որի ընթացքում մասնակիցներին բազմաթիվ խոչընդոտներ, փորձություններ ու դժվարություններ է հանդիպում, նրանք պայքարում են, տանջվում, բայց ցավոք սրտի գրավում են վերջին հորիզոնականը: Մրցավարները սակայն տղաներին շատ են համակրում եւ հանձնում են նրանց անհաջողակների համար նախատեսված մրցանակ, ինչը հումորով էր, բայց այնուամենայնիվ ոգեւորող»:

Ֆիլմի գլխավոր դերակատարնեից մեկը` կանադացի Կեյտ Կինգը մեզ հետ զրույցում նշեց, որ սա իր առաջին հետաքրքիր ճանապարհորդությունն էր Հնդկաստանում եւ առաջին նկարահանումները.

«Անչափ հուզվում էի նկարահանումների ընթացքում, իսկ այսօր, երբ պետք է ֆիլմը դիտեմ առաջին անգամ ավելի շփոթված ու հուզված եմ: Ամեն ինչ անչափ հետաքրքիր է անցել, ես բնական էի ինձ զգում ու դերասանական խաղի մասին չէի էլ մտածում: Հայերի հետ շփվելով հասկացա, որ բարի, ընկերասեր ու հետաքրքիր ժողովուրդ են, ինձ այստեղ շատ լավ եմ զգում»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031