Սյունիքի մարզի Կապանի, Մեղրու, Քաջարանի եւ Ագարակի քաղաքապետերից արդեն հասցրել էինք հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն Սյունիքի նոր մարզպետ Վահե Հակոբյանի նշանակման եւ վերջինիս հետ հետագա համագործակցության վերաբերյալ:
Մինչ այժմ չէր հաջողվել իմանալ Սիսիանի եւ Գորիսի քաղաքապետերի տեսակետները: Սիսիանի քաղաքապետը, ինչպես պարզվեց, այս ընթացքում աշխատանքային այցով Ֆրանսիայում էր գտնվում, իսկ Գորիսի քաղաքապետի հեռախոսը մի քանի օր շարունակ անջատված էր եւ չէր հաջողվում կապ հաստատել նրա հետ: Սյունիքի նորանշանակ մարզպետի ներկայացման օրը մարզպետարանում վերջապես հաջողվեց զրուցել Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հետ, որը ներկայացրեց նաեւ իր կարծիքը:
«Ցանկացած մարզպետ տարածքային կառավարման իր պարտականություններն է կատարում, համայնքը՝ իր: Աստված տա ամեն ինչ նորմալ լինի եւ ես վստահ եմ, որ նորմալ էլ լինելու է: Տարբերություն չկա մարզպետը գորիսեցի է, կապանցի է կամ քաջարանցի է, մարդ պիտի աշխատի: Փառք ու պատիվ Սուրեն Խաչատրյանին, որ այսքան տարիների ընթացքում ինքը ղեկավարել է, փառք ու պատիվ Վահե Հակոբյանին, որ նշանակվել է: Անշուշտ, նրան մարզպետ նշանակելն ամենաճիշտ որոշումն էր»,- ասաց Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
«Փառք ու պատի՞ վ». մի մարդու,որը աջ ու ձախ թալանել ու ջարդել-սպանել է՞:
«Փառք ու պատի՞ վ». մի հանքային կլանի,որը սյունեցու ունեցվածքը, օրը ցերեկով, ԹԱԼԱՆՈՒ՞Մ Է:
Դու սկի արժանապատվություն չունե՞ ս: «Փառք ու պատիվ» անկամք քծնողներիին: Լավ լուր ՝ Կյորեսի քաղաքապետարանի շենքի տակ դեռ հանք չեն փորում:
ՀԳ. Գորշ ագռավները իրար աչք չեն հանում:
Գորիսի քաղաքապետ, էս ի՞նչ սապոնվել ես սապոնվում:
ՀՀ սապոնները կեղտոտ են: Ես այլևս տեղական սապոնից չեմ օգտվի:
Օճառից էլ: