Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրով

Հուլիս 12,2013 18:18

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց   «Ռասիա ՖԶԷ» ներդրումային  ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, չինական «Poly Group» ընկերության ներկայացուցիչներին՝ նախագահի տեղակալ Դայ Նինգի գլխավորությամբ:

Ջոզեֆ Բարկովսկին տեղեկացրեց, որ «Poly Group»-ը Չինաստանի ամենամեծ և ազդեցիկ պետական ընկերություններից է և հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրի համաֆինանսավորմամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի արբանյակային ծրագրի իրականացման գործընթացի առկա վիճակը, նշեց, որ այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում.

«Մենք ունենք բավական առաջարկներ  խորհրդատվության, կառավարման առումներով:  Այսօր աշխատում ենք Ռուսաստանի հետ: Մենք ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին»,-նշեց նախարարը։

Հանդիպման ընթացքում   քննարկվեցին նաև  երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման և դրանց հնարավոր ֆինանսավորման  աղբյուրներին առնչվող հարցեր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Պատկերացրեք, Չինաստանը բոլորի արբանյակային ծրագրերով էլ հետաքրքրված է: Ման է գալիս տեսնի ինչ հետաքրքիր նորամուծություն կարող է ունենաք, որ թռցնի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031