Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց խնամքը ամուսնական կարգավիճակում

Հուլիս 12,2013 18:14

«Որպեսզի տղամարդը ցանկալի լինի, նա նույնպես պիտի խնամված լինի: Սխալ է այն կարծիքը, թե նա չսափրված, չսանրված և թափթփված վիճակում գրավիչ է, քանի որ տղամարդ է»,-ասում է կոսմեկտոլոգ Նաիրա Գրիգորյանը: Ըստ նրա՝ տղամարդկանց խնամքն նույնքան կարևոր է, որքան կնոջինը: Դա չի նշանակում, որ նա պետք է մազերը կամ եղունգները ներկի . «Տղամարդը  ևս պիտի կարևորի իր արտաքինը, հետևի, որ իր եղունգները մաքուր և կոկիկ լինեն, ձեռքերը չճաքեն ծանր աշխատանքի արդյունքում, դեմքը չչորանա, նա ևս պիտի պաշտպանիչ քսուքներ օգտագործի եղանակային փոփոխությանը զուգահեռ»,-ասում է նա: Նշում է` նոր սերունդն ավելի շահագրգիռ է  արտաքին գեղեցկությանը  հետևողական լինելու հարցում, իսկ կոսմետոլոգի մոտ չհաճախելու և արտաքին խնամքին չհետևելու հիմնական պատճառը Նաիրա Գրիգորյանը բացատրում է ընդունված կարծրատիպով ու տղամարդկանց ամաչկոտությամբ: Այս առիթով հիշում է մի հետաքրքիր դեպք.

«Մի անգամ  լրագրողներ  էին եկել ինձ մոտ նկարահանումների: Այդ պահին մի տղա հաճախորդ ունեի, ում դեմքը կավի միջոցով բուժում էի: Լրագրողը խնդրեց նկարահանել նրան և առհասարակ իմ աշխատասենյակը, սակայն  նա կավը դեմքին վեր կացավ և սենյակից դուրս եկավ: Չէր ուզում, որ իր ընկերները տեսնեն իրեն  մարմնի խնամքով զբաղվելիս»: Կոսմետոլոգը ամուսնացած տղամարդկանց խորհուրդ է տալիս գոնե տնային պայմաններում հոգ տանել սեփական «ես»-ի մասին:

Եթե շատերը կոսմետոլոգի մոտ թաքուն են այցելում, ապա վարսահարդար Ժաննա Ստեփանյանի  խոսքով` այդպիսի մտահոգություն չկա վարսավիրանոցներ այցելելու դեպքում. «Տղամարդիկ հետևողական են իրենց վարսերի առումով, ժամանակին կտրում են, ֆենով հարթեցնում: Նույնը, ցավոք, չեմ կարող ասել դեմքի և մարմնի խնամքի մասին: Հաճախ ինքս եմ խորհուրդ տալիս դեմքի կորյակները վերացնելու համար դիմել կոսմետոլոգի, մեծամասամբ ապարդյուն»,-ասում է վարսահարդար Ժաննա Ստեփանյանը: Հավելում է. «Տղամարդը չպիտի մտածի, թե ինքն ամուսնացած է և վերջ, կնոջ համար նա միակն է: Բազում են դեպքերը, երբ կանայք հիասթափության պատճառով լքել են իրենց ամուսիններին: Տղամարդը պիտի գնահատի իրեն, մշտապես հեռացնի դեմքի ավելորդ մազերը, պիտի հետևի, որ գլուխը չթեփոտվի, մաշկը յուղոտվի:  Բարեբախտաբար, այսօր շատ են այն տղամարդիկ, ովքեր ժամանակին ածիլվում են, այսօր չեն զարմացնի նաև, եթե ասեն, որ հարդարում են իրենց հոնքերը: Կան մանրուքներ, որոնք, սակայն,  չափազանց ակնառու են դառնում ընտանեկան կյանքում` հատկապես սեռական հարաբերությունների ժամանակ»:

27-ամյա տիկին Սաթենիկը նշում է ` ամուսնացած տղամարդիկ պիտի հետևողական լինեն նաև կազմվածքի առումով. «Անձամբ ես չեմ սիրում կլոր ու մեծ փորով տղամարդկանց` մանավանդ երիտասարդ: Կարծում եմ ` կարելի է, սպորտի հաճախեն: Ես կարևորում եմ նաև տղամարդու օծանելիքը, որը պետք է անուշ բույր  ունենա»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031