Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիրանի մթերումը շարունակվում է

Հուլիս 12,2013 18:03

Ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը: Օպերատիվ տվյալներով, մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ 2012-ի նույն ժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31,280 տոննա էր:

21 մթերող ընկերություններ այս պահին մթերել են շուրջ 10,108 տոննա ծիրան, մինչդեռ նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը 8,854 տոննա էր: Արտահանման ծավալները նույնպես շեշտակի աճել են՝ անցած ամբողջ տարվա 12,630 տոննայի դիմաց այս պահին արդեն արտահանվել է շուրջ 17,720 տոննա ծիրան:

Հանրապետությունում մթերման գործընթացը ակտիվ շարունակվում է: Օպերատիվ տվյալով, «Եվրոթերմ» ՓԲԸ-ն (Նոյան բնական հյութերի գործարանը), մթերելով ավելի քան 3,500 տոննա ծիրան, ժամանակավորապես դադարեցնում է մթերումը:

Փոխարենը մթերման ծավալներն ավելացնում են և շարունակում մթերել Էջմիածնի պահածոների գործարանը  (ք. Էջմիածին Չոբանքյարայի խճուղի 4), Պռոշյանի կոնյակի գործարան (Արտաշատի մարզ գ. Այգեստան), «Արտֆուդ» (Արարատի մարզ ք. Արտաշատ), «Սիս Նատուրալ» (ք. Երեւան, Հաղթանակի 1/ 7), «Հայասի գրուպ» (Արագածոտնի մարզ, գ. Ոսկեվազ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
Ն Ա Խ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031