Ընդամենը երկու օր է, ինչ կայացել է «Ռեինկարնացիա» խմբի «Երեւան» տեսահոլովակի պրեմիերան, սակայն այն youtube–ում արդեն 11 173 դիտում ունի, եւ 40-ից ավելի like եւ շուրջ 80 մեկնաբանություն:
«Ուրիշ գույներով քեզ զարդարել են ու քո անցյալը մոռացել են»,-իբրեւ SOS հնչեցնում է խմբի հիմնադիր, երգիչ եւ հրաշալի քաղաքացի Ռոլանդ Գասպարյանը ու երդվում միշտ Երեւանի կողքին լինել:
Երգում ցավ կա դիմագիծը կորցրած ու անցյալի հետքերը, պատմամշակութային ժառանգությունը ավերված Երեւանի համար. «Հիմա քո սրտում ամեն ինչ փոխել են, գույներդ փոխել են, արժեքներդ փոխվել են…Գիտեմ՝ հիմա շատ զայրացած ես, հին գույներդ չկան, գողացված են, ինչ-որ մեկն էլ քեզ տիրացել է ու բաժանել ընտանիքի մեջ, ուրիշ գույներով քեզ զարդարել են»:
Youtube–ում տեսահոլովակի տակ արված մեկնաբանությունների առյուծի բաժինը բաղկացած է երկու բառից՝ Reincarnation շնորհակալություն:
Կարդացեք նաև
«Այս մակարդակի գործեր անողները, որ շատ լինեն, Հայաստանը հաստատ հետ կբերենք….»,-գրել է «Հայկական բնապահպանական ճակատ» օգտատերը: «Լրիվ իրականությունն է, այսպիսի երգեր պիտի շատ լինեն, գուցե մարդիկ էլ փոխվեն ու Հայաստանն էլ փոխեն, հեղափոխեն»,- կարծիք է հայտնել մեկ ուրիշը:
«էս երգը շատ լավ կհասկանան իսկական երևանցիները!!! respect ,,,քեզ քանդողի ընտանիքը քանդվի, Երևան ջան»,-կա նաեւ այսպիսի զգացմունքային մեկնաբանություն:
Ոմանք երգի message վրա հրավիրում են գխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը:
Մի օգտատեր էլ ափսոսում է, որ փակ շուկայի մասին խոսք չկա: «Եկեք չմոռանանք, որ Հյուսիսային պողոտայի դաբռո տվողը Քոչարյանն էր և անտուն մնացած բոլոր մարդիկ իրեն են «պարտական» դրա համար, քանի որ տիպային դատական որոշումներով մարդկանց 2 կոպեկով տներից հանեցին: Հիմա ով սաղ, ով մեռած…. »,- նման մեկնաբանություններ էլ կան:
Ի դեպ, Asekose.am-ն այսօր լուր է հրապարակել, որ «Երևան» երգի և ֆիլմի պրեմիերայից հետո Ռոլանդ Գասպարյանը զանգեր է ստացել ինչ-որ մարդկանցից , որոնք ակնարկել են, թե «նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես»:
Լուրը ճշտելու նպատակով Asekose.am-ի թղթակիցը կապվել է Ռոլանդ Գասպարյանի հետ, որը չի ցանկացել խոսել այս թեմայով, պարզապես ասել է, թե իրեն` բնիկ երևանցուն ու Երևանը անկեղծ սիրողին, ոչ ոք չի կարող վախեցնել` մանավանդ Երևանի համար ասվածի ու երգածի համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ազատագրված Շուշի, գողացված Երևան…
երիտասա րդներին,իմ խորին հարգանքը և հավատը,որամեն ինչ կորած չէ…