Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային մասնակցելու համար, հուլիսի 13-ին Ռուսաստանի Կազան քաղաք կմեկնի նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը: Հուլիսի 14-ից 16-ը մրցագորգ կմտնեն մեր ուսանող մարզիկներից ութը:
Տղաներ՝
- Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ
- Գոռ Մայիլյան՝ 57 կգ
- Մավրիկ Նասիբյան 74 կգ
- Մհեր Կարապետյան՝ 82 կգ
- Հակոբ Առաքելյան՝ 100 կգ
Կարդացեք նաև
Աղջիկներ՝
- Երջանիկ Կարապետյան՝ 48 կգ
- Սոսե Բալասանյան՝ 52 կգ
- Աննա Բադալյան՝ 64 կգ
Մեր պատվիրակության կազմում են նաև մարզիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայություն