Այսօր Սյունիքի նոր մարզպետ Վահե Հակոբյանն իր տեղակալների և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց իր առաջին խորհրդակցությունը, որի ժամանակ կարեւորեց իր և աշխատակազմի հետ բաց, թափանցիկ աշխատանքի իրականացումը:
Խորհրդակցության ժամանակ նախանշվեցին առաջիկայում իրականացվելիք աշխատանքները, մարզի տարածաշրջաններում առկա խնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծումները որոշակիացնելու նպատակով հանձնարարեց կազմել ժամանակացույց՝ բնակավայրեր այցելություն կատարելու նպատակով: Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքներին առավել մանրամասն ծանոթանալու համար՝ հանձնարարեց ներկայացնել ընթացիկ տարվա առաջին 6 ամսվա ընթացքում տարված գործունեության ու առաջիկայում նախատեսված աշխատանքների հաշվետվությունը:
Խորհրդակցության ժամանակ Վահե Հակոբյանը կարեւորեց մինչեւ օրս տարվող աշխատանքների շարունակականության ապահովումն ու որակական նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտության հարցը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև