Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո քանի «+» էին Artsfix-ի համարձակ լուսանկարները

Հուլիս 12,2013 17:34

Օրեր առաջ համացանցում հայտնված լուսանկարիչ Artsfix-ի նոր համարձակ ֆոտոշարքը շատերի ուշադրությանն արժանացավ: Որոշ լրատվականներ, իրենց էջում տեղադրելով լուսանկարչի աշխատանքները, որակել էին որպես 18+, սակայն հեղինակի խոսքով՝ նկարներն այնքան էլ 18+ չէին, ճիշտ է, ֆոտոշարք բավականին համարձակ էր, սակայն այն ավելի շատ կարելի էր 16+ որակել, քանի որ յուրաքանչյուր կադր չափի մեջ էր: Մինչ լուսանկարների շնորհիվ որոշ  լրատվականներ իրենց հերթական ռեյտինգն էին գրանցում, շատերի մոտ արդեն հետաքրքրություն էր առաջացրել հենց լուսանկարիչը` Artsfix-ը. ո՞վ էր նա և ինչպե՞ս  «չամաչեց» նման ֆոտոշարքի համար: Լուսանկարների մասին պատմում է հենց լուսանկարչը՝ Արթուր Խաչատրայանը:

Նախ ինչպե՞ս ընտրեցիք լուսանկարների թեմատիկան, ինչի՞ մասին էին խոսում լուսանկարները:

Ճիշտն ասած, լուսանկարների թեմատիկան ընտրելու ժամանակ չեղավ, պարզապես արագ որոշում էր, ինչն էլ իրականացրեցի:  Մինչ այդ չէի մտածել հստակ՝ ի՞նչ կարելի է անել և ինչպե՞ս ներկայացնել, և հետո պետք է ասեմ, որ այս ֆոտոշարքում  ոչ բոլոր լուսանկարներն էին այդ շարքից լուսաբանվել, իսկ ընդհանուր ուշադրություն եմ դարձրել փոխանցվող էներգիայի և կրքի վրա:

Լուսանկարներից  մեկում աղջիկը գրեթե ամբողջությամբ մերկ է լուսանկարված, հեշտ համաձայնության եկա՞ք, հա՞յ էր աղջիկը:

Այո՛,  աղջիկը հայուհի էր և նա նույնպես ցանկանում էր իրեն փորձել այդ ոճում  այնպես, որ համոզելու խնդիր չի էլ եղել: Աշխատել ենք մոտավորապես մեկ ժամ և ստացել ենք այն, ինչ ունենք, կոնկրետ ոչ մի առաջադրանք դրված չի եղել:

Իսկ կային կարծրատիպեր, որոնք լուսանկարների միջոցով ուզում էիք կոտրել, ստացվեց թե՞ ոչ:

Լուսանկարելու ժամանկ ես աշխատում եմ ինձ համար, կարծրատիպերի մասին անգամ չեմ էլ մտածել, որովեհտև ես անում եմ այն, ինչ առաջին հերթին ինձ է դուր գալիս և ներկայացնում եմ արդեն ընդհանուր արդյունքը:

Միանգամից նման ֆոտոշարքով հանդես գալը Ձեզ մտահոգելու առիթ չտվե՞ց, չէ որ վերջիվերջի սա Հայաստանն է, որտեղ մարդիկ գրեթե միշտ «սրերով » են դիմավորում նման աշխատանքները, քննադատություններից չէի՞ք վախենում:

Չեմ կարծում, որ այս աշխատանքները չափազանց բաց էին: Նախ կորակեի որպես 16+ , իսկ սրեր դեռ չեն հանդիպել 🙂 : Բնականաբար քննադատական մեկնաբանություններ եղան, բայց դրական արձագանքների համեմատ դրանք մեկ տոկոս էլ չեն կազմում: Իսկ վախ ընդհանրապես չկար, քանի որ յուրաքանչյուր աշխատանքի մասին միշտ էլ հնչում է թե՛ լավը, և թե՛ վատը, այս դեպքում գերակշռողը առաջինն էր:

Իսկ նման թեմատիկայով ցուցահանդեսի  մասին մտածե՞լ եք, թե՞ դեռ վաղ է:

Ո՛չ, այդ թեմատիկայով դեռ շատ վաղ է, դա նկարչության մի ոճ է, որը շատ նրբություններ ունի և ավելի շատ ջանք կպահանջվի այն ուսումնասիրելու համար, քան լուսանկարչության այլ ոճեր: 1011309_411523998968843_289387112_n

Իսկ գուցե պատճառը ավելի մեծ մասշտաբների արձագանքնե՞րն են, որոնց դուք դեռ պատրաստ չեք:
Ամենևին, պատրաստ եմ ցանկացած տեսակի արձագանքների և այն ուղին որով դեռ  պետք է անցնեմ հաջողությունների հասնելու համար, ինքս էլ գիտեմ, որ հարթ չի լինելու, այնպես որ պատրաստ եմ ամեն տեսակի մեկնաբանության:

Մի փոքր «ARTSFIX » -ի մասին. հաճա՞խ է ստացվում ճիշտ պահը ֆիքսել:

 

Միշտ չէ որ ստացվում է, բայց հաճախ եմ դուրս գալիս լուսանկարչության կանոններից  և ֆիքսում պահը:

Իսկ որո՞նք են լուսանկարչության կանոնները, մի՞շտ եք  հետևում կանոններին և արդյո՞ք դրանից  չի տուժում  ձեր ստեղծագործությունը:

 

Ընդհանուր լուսանկարչության մեջ կան կանոններ և դրանք շատ-շատ են: Լավ նկարներ անելու համար դրանք իմանալը անհրաժեշտություն է, իսկ տուժելու վերաբերյալ համամիտ եմ Ձեզ հետ, սկզբում առաջինը ուշադրություն էի դարձնում հենց կանոններին և արդյունքն այնքնան էլ գոհացուցիչ չէր : Հետևելով կանոններին՝ սկսում ես սահմանափակել քո երևակայությունը: Իսկ լուսանկարչության մեջ չկան  սահմաններ, կարծում եմ՝ կարևորը ի սրտե նվիրվես արածդ գործին, շունչ տաս , հոգի և միտք դնես նրա մեջ:

1000773_411524735635436_609809562_n
Եթե հնարավորություն լիներ նորից բաց ֆոտոշարքեր անելու, հայտնիներից ու՞մ  կցանկանայիք լուսանկարել:

Նատալի Փորթմանին 🙂

 Իսկ ի՞նչ սպասել ապագայում, ի՞նչ պլաններ ունեք՝ կապված լուսանկարչության հետ:

Մեծ պլաններ ունեմ: Մոտակա ժամանակներում մի քանի ֆոտոշարք կլինի բնության գրկում, սակայն փակագծերը չեմ ուզում բացել, հետևեք  ֆեյսբուքյան էջին և կտեսնեք:1045245_411535565634353_1495603809_n

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ani says:

    Я НЕ ВИЖУ НИЧЕГО КРАСИВОГО И ХУДОЖЕСТВЕННОГО В ЭТИХ ФОТО , АВТОР СОВЕРШЕННАЯ БЕЗДАРНОСТЬ, Я ДАЖЕ НЕ МОГУ ЭТИ ФОТО ПРИПИСАТЬ К СТИЛЮ НЬЮ , НО ЗАТО МОГУ СКАЗАТЬ О ГЕРОИНЕ НА ЭТИХ ФОТО , ПОЧЕМУ ЖЕ ОНА НЕ ОТКРЫВАЕТ СВОЕГО ЛИЦА РАЗ НАСТОЛЬКО СМЕЛА И ИМЕЕТ ПРАВО ОПОРОЧИТЬ ИМЯ АРМЯНОК ??? АВТОРУ ФОТО И СТАТЬИ НЕ НУЖНО БЫЛО ВООБЩЕ УКАЗЫВАТЬ ЧТО ДЕВУШКА АРМЯНКА , ЛУЧШЕБ ОНА ОСТАВАЛАСЬ ПРОСТО ДЕВУШКОЙ В ОБРАЗЕ НЕПРИЛИЧНОЙ ДЕВУШКИ. А АВТОРЫ САМОЙ СТАТЬИ МОГУТ НЕ ГОРДИТЬСЯ СВОЕЙ СТАТЬЕЙ , А НАОБОРОТ ПОСТЫДИТЕСЬ ТЕМ ЧТО ВЫ СЕЕТЕ ЗЕРНО РАЗВРАТА В АРМЯНСКОЕ ОБЩЕСТВО , ИЗВРАЩАЙТЕ МОЗГ МОЛОДЕЖИ, ПРИЗЫВАЕТЕ К КУРЕНИЮ И ПРОСТИТУЦИИ , А ДЕШЕВЫЕ ФОТО ПРИРАВНИВАЕТЕ К ИСКУССТВУ .

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031