«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Արշակունյաց պողոտայի 36-ից բարձր համարների, Բագրատունյաց, Մայիսի 9-ի, Մուսաելյան, Պատկանյան, Օդեսայի, Դոդոխյան, Գ.Նժդեհ, Արագածի, Արտաշիսյան, Մանանդյան, Սարգսյան, Ֆրունզե, Եղբայրության, Գորգագործների, Գործարանային, Ղարիբջանյան, Հ.Հովհաննիսյան, Շիրակի, Շարուրի, Արարատյան, Շևչենկո, Նիզամի, Բայդուկով, Լապիդևսկի փողոցների, Մանթաշյան, Տարոնցի և Թադևոսյան փողոցների ու նրբանցքների, Վերին Շենգավիթ, Վերին Չարբախ, Աէրացիա թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Իսկ հուլիսի 13-ին ժամը 09.00 – 22.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 1-34 համարների, Ագաթանգեղոս, Գ.Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդացեք նաև
«Երևան Ջուր» ՓԲԸ