Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կճոյանի մասնակցությամբ «օֆշորային» սկանդալի քաղաքական «աստառը» (Տեսանյութ)

Հուլիս 12,2013 16:43

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված «օֆշորային» սկանդալը շարունակվում է քննարկվել: «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը  ստորագրահավաք է կազմակերպել, որով վերջինները պատրաստվում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու  պահանջով դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Aravot.am-ը «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հ/կ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանից հետաքրքրվեց՝ հավատո՞ւմ է, որ արքեպիսկոպոս Կճոյանը ներգրավված է այդ «օֆշորային» գործարքներում: Ա. Ամարյանը նշեց, որ այս գործընթացն ունի քաղաքական «աստառ», այն ուղղված է հիմնականում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: Իսկ արքեպիսկոպոսի ներգրավվածության մասին հարցին այսպես արձագանքեց. «Կա անմեղության կանխավարկած, փաստերն ու արձագանքը կլինեն միաժամանակ»:

Հետաքրքրվեցինք` այն, որ այսպիսի սկանդալներին առնչվում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների անուններ, վարկաբեկիչ չէ՞ ՀՀ-ի համար, Ա. Ամարյանը արձագանքեց. «Այսպիսի սկանդալներ ողջ աշխարհում կան: Դա բոլորի համար է վարկաբեկիչ, առավել ևս,  եթե հիմնավորվի փաստը, դա կլինի վարկաբեկիչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031