Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Պողոսյան. «Ինձ բացարձակ չեն հետաքրքրում Արմինկայի բացականչությունները»

Հուլիս 12,2013 16:38

«Հրապարակին» տված հարցազրույցում  երգչուհի Արմինկան ասել է, որ իր երեխայի ապագան չի տեսնում Հայաստանում, այստեղ իրեն ապահով չի զգում, եւ ոչ ընդդիմության, եւ ոչ էլ իշխանության մեջ չկա առաջնորդ, որը գժի պես սիրում է Հայաստանը:

Aravot.am-ը երգիչ, դերասան եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանին խնդրեց մեկնաբանել գործընկերոջ կարծիքը:

«Ես ամեն մի պոռթկում չեմ մեկնաբանում: Ինձ բացարձակ չեն հետաքրքրում Արմինկայի բացականչությունները եւ նման այլ բաներ…»:

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում «Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրված «Դագաղագործի ճոճանակը» ադրբեջանական ֆիլմի բոյկոտին. «Մինչեւ չնայեմ, չեմ կարող գնահատական տալ, եթե արժանի ֆիլմ է, նորմալ է, ի՞նչ է պատահել: Դե հիմա ադրբեջանցիներն էլ իմ ֆիլմ էին բոյկոտում: Ինչ արած, սա է մեր քաղաքական վիճակը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մելինե says:

    Այս հոդվածի իմաստն ու ասելիքը ո?րն էր

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Մելինե, ուղղակի հետաքրքիր էր, թե Արմինե Նահապետյանի նման էլի՞ մտածողներ կան: Նաեւ հետաքրքիր էր, թե ինչ մտածում Միքայել Պողասյանը ադրբեջանական ֆիլմի բոյկոտի վերաբերյալ, որովհետեւ իր՝ «Եթե բոլորը» ֆիլմը եւս նման վերաբերմունքի է արժանացել ադրբեջանցիների կողմից:

  2. Maxim says:

    Որքան էլ դաժան է Արմինկայի ասածը, այն այսօրվա ճշմարտությունն է: Ֆիլմերի բոյկոտը,՝ կարծում
    եմ բնորոշ է ոչ ուժեղ հասարակության համար, որտեղ հաստատ չեն ձևավորված արժեհամակարգի
    սահմանները: Իսկ այս փոքրիկ հոդվածը՝ շատ բանի մասին է:

    • Hakob says:

      Հայստաբի պես ձևավոևված արժեհամակարգ քո երազած ԱՄՆ-ւը կունենա մի 5000 տարի հետո: իհարկե սա ասում եմ ընդամենը տեսականորեն

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031