Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ

Հուլիս 12,2013 16:34

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ պրն Արթուր Ջավադյանին

Հարգելի պարոն Ջավադյան,

Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչու Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան: Փոխարենը փոստային առաքումով 2-3ամսվա ընթացքում ուղարկվում է Citibank-ի չեկ, որը հայկական բանկերը հրաժարվում են կանխիկացնել, նրանցից մեկն էլ կանխիկացնելու համար պահանջում է, որ առնվազն 1 տարի լինես իրենց բանկի հաճախորդ: Այս պայմանը բավարարող երջանիկ այցելուն ստիպված է ևս 1-2 ամիս սպասել և ահռելի միջնորդավճար վճարել գումարը ստանալու համար: Մինչդեռ հասարակ բանկային փոխանցումը կտևեր ընդամենը 1օր:

Մենք` հայաստանցի երիտասարդ ծրագրավորողներս, Ձեզ խնդրում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկեք Google-ի հետ բանակցելու և այս խնդիրը լուծելու համար:

Դա հնարավորություն կստեղծի, որպեսզի արտասահմանից Հայաստան լուրջ փողեր ներհոսեն, կօգնի ծրագրավորողներին կայանալ և զարգանալ Հայաստանում և որոշ չափով կկրճատի լավ մասնագետների արտագնա աշխատանքը:

Հ. Գ. Ոչ պակաս կարևոր խնդիր է և ամոթ է մեր երկրի համար, որ 2013թ-ին մենք չենք կարող նորմալ օգտվել նաև PayPal համակարգից:

Հայ ծրագրավորողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031