Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի և ՉԺԿ-ի միջեւ ամրապնդվում են կուսակցական կապերը

Հուլիս 12,2013 16:25

Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով ս.թ. հուլիսի 14-ից 21-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-չինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ անդամ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը, ՀՀԿ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Մարգարիտ Եսայանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը և ՀՀԿ արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Տիգրան Սահակյանը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարության, կուսակցության արտաքին կապերի վարչության, կանանց և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՉԺՀ կրթության և գիտության նախարարի, Շանհայի քաղաքապետի, Յուննան նահանգի ղեկավարության հետ: Պատվիրակության անդամները կայցելեն Պեկինի, Յուննանի և Շանհայի ուսումնական, բժշկական և այլ հաստատություններ, կծանոթանան երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մասնավորապես՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

ՀՀԿ մամուլի հաղորդակգություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031