Լրահոս
Օրվա լրահոսը

Տանձի լիմոնադի մեջ տանձ չկա

Հուլիս 12,2013 16:20

Լիմոնադների հետ կապված բողոքով մեզ են դիմել Նոյեմբերյան քաղաքի մի քանի բնակիչներ: Նրանք ներկայացրել են Նոյեմբերյանի տարածաշրջանում արտադրվող լիմոնադների պիտակներ: Դրանցից մեկի վրա գրված է՝ «Զովացուցիչ ըմպելիք, տանձ, առլեկինո»: 0.5 լ քանակի այդ ըմպելիքի բաղադրության մեջ նշված է` «ջուր, շաքար, ասպարտամ (Е951), կիտրոնաթթու, բնական հուրհախորդիչներ, նատիրումի բենզոնատ (Е330), ածխածնի երկօքսիդ: Էներգետիկ արժեքը՝ 100 գր.՝ 0.5 կկալ: Արտադրող՝ «Գեւորգ Աբգարյան» ԱՁ: Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Կողբ: Պահպանման պայմաններ՝ 90 օր: Արտադրման ժամկիետը՝»: Տառասխալը մերը չէ, այլ արտադրողինը, պիտակին հենց այդպես է գրված՝ «ժամկիետ»: Չնայած այդ ըմպելիքի վրա գրված է ՝ «տանձ», սակայն բաղադրության մեջ տանձ չկա:

Նոյեմբերյան քաղաքում « Գ. Մամյան» անհատ ձեռներեցի արտադրած «Գոհար» լիմոնադի պիտակի վրա լիմոնադի պահպանման ժամկետը նշված է 30 օր: Ըմպելիքի բաղադրության մեջ, ի թիվս այլ նյութերի, գրված է նաեւ նատրիումի բենզոնատ եւ շաքարի փոխարինող: Թե շաքարի փոխարինողը քիմիական ո՞ր նյութն է՝ մնում է միայն կռահել: Նոյեմբերյանում վաճառվող մեկ այլ լիմոնադի պիտակի վրա միայն գրված է՝ «Արայի, մուլտի»: Դրանից կարելի է կռահել, որ լիմոնադը պատրաստվել է տարբեր մրգերից: Լիմոնադի պիտակի վրա գրված չէ ոչ դրա բաղադրությունը, ոչ՝ արտադրման վայրը, ոչ էլ՝ պահպանման ժամկետը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոյեմբերյանցի աշխատակից Նորիկ Գիշյանին հայտնեցինք խնդրի մասին: Նա ասաց, որ իրենք հանձնարարական ունեն «Գ. Մամյան» եւ «Գեւորգ Աբգարյան» անհատ ձեռներեցների մոտ ստուգումներ կատարելու:

Նշենք,որ վիճակն առավել վատթար է հացի ոլորտում: Տավուշի մարզում հացի իրացման ժամանակ մեծամասամբ բացակայում են հացի քաշի, տեսակի, բաղադրության, արտադրողի վերաբերյալ տվյալները, հացը հաճախ խանութ է տեղափոխվում ոչ սանիտարական պայմաններում, մեքենաների բեռնախցիկներում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031