Հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են հաջող մրցելույթը 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում:
Երեկ կայացած 4-րդ տուրում Զավենը հաղթել է լեհ Յաշեկ Տոմչակին եւ իր անվան դիմաց գրանցել 3,5 միավոր: Այսօր նա խաղում է Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոյի հետ: Իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը բաժանել է նույնպես լեհաստանցի Վոյցեխ Մորանդայի հետ եւ ունի 3,0 միավոր: Այսօր Ռոբերտի մրցակիցը Ռումինիայի ներկայացուցիչ Մարիան Գեորգեսկուն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ