Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիր Մեդիան հերքում է. վարչապետի օֆշորային լուսաբանումների հետ կապված իրենք զանգեր չեն ստացել

Հուլիս 12,2013 16:04

ԳԱԼԱի հետ զրույցում Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն  Գեղամ Մանուկյանը հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գրասենյակից զանգել են և խնդրել, որ Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ չլինեն Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային լուսաբանումներ.

«Ընդհանրապես սովորություն չկա Երկիր Մեդիա զանգահարել ինչ-որ խնդրանքներով կամ առաջարկներով: Երկիր Մեդիայի եթերում շատ տարբեր քաղաքական, պետական, հասարակական գործիչների մասին պարբերաբար  ինչ-որ տեղեկություններ են լինում և՛ իրենց գործունեության մասին, և՛ այլ կարգի տեղեկություններ, ուստի իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկությունը, որ օֆշորային թեման մեզ մոտ ինչ-որ խնդրանքների է արժանացել»,- նշեց Մանուկյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031