Այսօր Գորիսում «Խոսքի ազատության իրավիճակը Սյունիքի մարզում» թեմայի շուրջ բանավեճի ժամանակ Գորիսի մամուլի ակումբի տնօրեն Սուսաննա Շահնազարյանն անդրադարձավ Գորիսի դեպքի լուսաբանմանը: Նա սրտնեղեց, որ երբ Գորիսի հայտնի միջադեպը տեղի ունեցավ, սկսեցին քննադատել, որ Սյունիքի լրագրողներն ակտիվ չէին: Նա բացատրեց, որ Սյունիքի լրատվամիջոցների, բնակիչների ձեռքն ու ոտքը, այսպես ասած, կապված է:Մարզի լրագրողներն ավելի խոցելի են, քան մայրաքաղաքի լրագրողները. «Ես չեմ կարծում, որ մայրաքաղաքի որեւէ լրագրող ավելի շատ հայրենասեր է, կամ ավելի շատ ժողովրդավարական Հայաստան է ուզում տեսնել, քան Սյունիքում:Ես ինքս Գորիսի միջադեպի մասին իմ կարծիքն ազատ արտահայտել եմ, չունեմ որեւէ կաշկանդում որեւէ պաշտոնյայից»:
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նույնպես նշեց, որ մարզպետի տան մոտ կատարված միջադեպը տեղի լրագրողները ինչպես հարկն է չլուսաբանեցին. «Սյունիքի լրատվամիջոցներից որեւէ մեկում որեւէ նորմալ հոդված չտեսա, նույնիսկ նկարագրական հոդված, թե ինչ է կատարվում մարզպետի տան մոտ կատարված դեպքից հետո: Նույնիսկ լրագրողները վախենում են ոչ թե գնահատական տալ, այլ նկարագրել իրավիճակը, ինչ է կատարվում մարզում, ինչ են մտածում մարդիկ: Այդ դեպքն իսկապես ապացուցում է, որ իսկապես Սյունիքում վախի մթնոլորտ կա: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են Սյունիքի լրագրողները հրաժարվում իրենց մարզում կատարված միջադեպի մասին լրատվություն տալ»:
«Շառավիղ» ակումբի նախագահ Իրինա Յոլյանն ասաց, որ երբ աշխատում է մարզում,, բնակիչները շատ հետաքրքիր տեսակետներ են հայտնում, բայց նախապես խնդրում են տեսախցիկն անջատել: Անգամ վախենում են առաջարկ ներկայացնել՝ այս կամ այն խնդրի լուծման համար՝ մտածելով, որ ավելորդ գլխացավանք է իրենց համար:
Քննարկման մասնակիցներն ասում էին, որ հասարակությունն ինքն էլ պատրաստ չէ խոսքի ազատության:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հարգելի հոդվածագիր, խնդրում եմ տեղում ասածներս մի աղավաղեք, երբեք նման բան չեի ասի, որ աշխատանքից կզրկվեի նաև այլ բաներին, ավելին նշել եմ, որ ոչնչով կաշկանդված չեմ: Եթե հետեւել եք քննարկմանը, ապա նշեք այն, ինչ մասին ես իսխապես խոսել եմ, թե չէ կարդացողները կհավատան, որ ձեռքերս ու ոտքերս կապված են, չկա ու չի կարող լինել նման բան: Չի կարելի մայրաքաղաքից հետեւել մի զրույցի ու այդպես խառնել ամեն ինչ:
Հարգելի Սուսաննա: Նյութում հավելվեց «Ես ինքս Գորիսի միջադեպի մասին իմ կարծիքն ազատ արտահայտել եմ» Ձեր արտահայտությունը: Բայց ավելի հետաքրքիր կլիներ, որ որեւէ հղում տեղադրեիք, թե որտե՞ղ եք արտահայտել:
Գորիսում կայացած ,,Խոսքի ազատության իրավիճակը Սյունիքում,, թեմայի շուրջ բանավեճի մասին ամբողջական տեսանյութերը կարող եք տեսնել այստեղ՝ https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=CB02SdOLooE և այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=JJOYpoZf0fs
Հետաքրքրականն այն է, որ ամբողջ քննարկումից ավելի մեծ հնչեղություն ստացել է հենց այն հատվածը, որը վերաբերում է Գորիսյան իրադարձություններին:Մինչդեռ իմ կարծիքով դա ընդամենը մի մանրագծիկ էր ամբողջ զրույցի մեջ: Բազմաթիվ խնդիրները, որոնց վերաբերում էր զրույցը հենց ուղղորդված էին արտահայտվելու հնարավորություններին մարզերում:
Կատարված փոփոխությունը ևս ոչ ուղղակի մեջբերում է իմ խոսքից ոչ էլ ասածիս վերատադրություն: Լավ կլիներ, եթե ցանկություն ունեք, լսել ներքեւում տեղադրված հղումները:
Դա նրանից էր, որ Գորիսում լրագրող չկա: Ստեղ որտեղից լրագրողներ պատի ծակերն էին մտել վախում էին դուրս գային: Մեկը չեղավ մի կոտրած գրիչ վերցնի ու ասի թե մարզպետը ինչ լավություններ ա արել Գորիսի ու գորիսեցիների համար կամ էլ հենց անձամբ բոլոր լրագրողների համար:Չտեսանք մի լրագրող մի մեկնաբանություն գրի մի թեմայի տակ: Մոռացել են անցյալները, բա որ ձեզ մի բան էր պետք լինում մարզպետարանի դռանը ժամերով վիզները ծռում էին սպասում մարզպետի օգնությանը: այ ուրացողներ դե գրեիք: Միթե մարզպետը ձեզ քիչ լավություններա արել:
Չկա մի նորմալ մարդ, որ մարզպետից դժգոհ լինի: Նա իսկապես շատ լավ է ղեկավարել Սյունիքը, և արժանի էր բարձր գնահատակնների հենց իր հայրենակիցների կողմից: Իսկ որ Գորիսը երախտամոռ գտնվեց, դա հաստատ է:
Ինչ խոսք, կատարվածը սարսափելի է ու հարիր չէ Սյունիքին ու հատկապես՝ Գորիսին:
Կրիմինալը բիզնեսի դեմ հակամարտություն է: Գորիսի ուժերի երկու թեւերի բախում, Նախկին քարտուղարի եղբոր ընտանիքը՝ որոնք միշտ իշխանական թեւում էեղել ու քաղաքապետը, որի ընտանիքը կրիմինալն է ներկայացնում: Գորիսեցիները խոսում են, բայց կարծես շշուկով, քանի որ փոքր քաղաքում արագ փոխանցվում են խոսքերը՝ ուր հարկն է: Նոր մարզպետը եթե անկախ գործի՝ նախկինի ազդեցությունից զերծ, հույս կա, որ Գորիսը նորից կդառնա Արվեստի, Ճարտարապետների, Հերոսների քաղաք, որը դարպասն է Սյունիքի ու վախը՝ թշնամու: Օգնենք ու սպասենք:
Ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում են լրագրողները՝ հատկապես մայրաքաղաքային մամուլը:Սիրելի Aravot.am,միշտ հետևում եմ Ձեր կայքում տեղադրված նյութերին, և գիտեք ինչ՞ եմ զգում,որ դուք անձնական համակրանք կամ հակակրանք եք տածում տվյալ նյութի հերոսի նկատմամբ:Ձեր նյութերում չկա տվյալ երևույթի վերլուծություն,անկողմնակալ գնահատական,դուք Ձեր կայքում տեղադրում եք այնպիսի սենսացիոն նյութեր,որոնք չեն համապատասխանում իրականությանը,բայց ոչինչ, ու դրանով իջեցնում եք ձեր հեղինակությունը,որովհետև ընթերցողը արդեն պատկերացնում է, որ դա լրագրողի երևակայությունն է:Օրինակ՝ ինչու՞ պետք է Գորիսում վախի մթնոլորտ լինի,Դուք դա Ձեր մաշկի վրա զգացե՞լ եք,թե ուղղակի գրում եք:
Ժողովուրդը – դա մի խառնամբոխ է,լպիրշ, կեղծավոր, գարշելի տականք, կապիկների հոտ, բռնակալներին հլու-հնազանդ… (Աբուլկասիմ Ֆիրդուսի, Շահնամե, Թուլատի խոսքերից): Դե, հիմա որոշեք, Թուլատն էր ճիշտ, թե Ռոստամը: