Ազատ ըմբշամարտի Հայաստանի երեք ներկայացուցիչներն այսօր անհաջող մեկնարկեցին 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում:
Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) որակավորման փուլի իր առաջին գոտեմարտը ֆրանսիացի Քրիստոֆեր Կլավյեից շահելուց հետո, երկրորդում պարտություն կրեց ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովից: 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը միանգամից տանուլ տվեց Թայլեր Գրաֆին (ԱՄՆ): Հենց մեկնարկում ձախողվեց նաեւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը, որի մրցակիցը նույնպես Ադրբեջանից էր` Հաջի Շարիպովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև