Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վստահ եմ, որ Ադրբեջանում Ֆյուլեն նույն խոսքերը կասի»

Հուլիս 12,2013 15:20

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Երեւանում կոչ արեց Հայաստանին «զարկ տալ իր ջանքերին՝ համաձայնության հասնելու համար»: «Առավոտը» քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեց՝ նման կոչի համար արդյոք սխալ հասցեատեր չէ՞ր ընտրել եվրոպացի չինովնիկը: «Դուք ճիշտ եք այն առումով, որ նման կոչերն առաջին հերթին փաստացի պետք է հասցեագրվեն Ադրբեջանին: Վստահ եմ, որ Ադրբեջանում պարոն Ֆյուլեն նույն խոսքերը կասի: Բայց դիվանագիտական էթիկան, խաղի կանոնները, ԵՄ-ի նեյտրալ կողմ լինելը պահանջում են, որպեսզի բոլորին նման կոչով դիմեն: ԵՄ-ն անմիջականորեն չի զբաղվում Ղարաբաղի հարցով, ԵՄ-ն պատրաստ է աջակցել միայն, ու դա է պատճառը, որ այդ հարցում անիմաստ էր սպասել միակողմանի կարծիքի»:
Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031